Կանադայի պահպանողական կուսակցության ղեկավար և ընդդիմության առաջնորդ Ռոնա Ամբրոուզը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհը կանգ է առնում՝ հիշելու այն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր 102 տարի առաջ սոսկալի տառապանքներ են կրել և կյանքեր կորցրել:
Դա հիշատակի, ինչպես նաև խորհելու օր է այն իրադարձությունների մասին, որոնք խոր հետք են թողել ժամանակակից աշխարհի վրա: 2006թ. Սթիվեն Հարփերի գլխավորած պահպանողական կառավարության կողմից 1915թ. իրադարձությունները ճանաչվել են որպես ցեղասպանություն: Բացի այդ, Կանադայի Սենատը և Ներկայացուցիչների պալատը ևս ընդունել են բանաձևեր, որոնք այդ իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն:
Ամեն տարի Կանադան և այլ երկրներ օգտագործում են այս տարելիցը գոյություն ունեցող հակամարտությունների վրա լույս սփռելու և ցույց տալու, որ դրանք չեն կարող նման ողբերգական ավարտ ունենալ: Դա անում ենք նաև խաղաղ գոյակցությանն ուղղված գլոբալ ջանքերին աջակցելու համար:
Կանադան պետք է շարունակի մնալ մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հպարտ պաշտպանը, որոնք այսօր վտանգի տակ են: Ահա թե ինչու մենք ուրախ ենք տեսնել, որ Կանադայի հայերը և թուրքերը կարող են միասին աշխատել արդյունավետ հարաբերություններ հաստատելու հարցում: Այս տարելիցին ես և պահպանողականների ողջ խորհրդարանական խումբը միանում է բոլոր կանադացիների հիշողությանը և խրախուսում երկու համայնքների ներկայացուցիչներին բարի կամք դրսևորել և շարունակել հաշտեցմանն ուղղված աշխատանքները»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01