ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ միասին ներկա է գտնվել Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատի երկրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետկապերի բաժին
Նախարար Արտեմ Ասատրյանը ԱՄՆ դեսպանի հետ վերանորոգված մասնաշենքում շրջելուց հետոգոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Ջորջիա նահանգի զինծառայողներին վերանորոգման աշխատանքները բարեխղճորեն կատարելու և սրտացավություն ցուցաբերելու համար:
«Թիվ 1 տուն ինտերնատում այսօր խնամվում է 250 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ: Վստահաբար պետք է ասել, որ միայն մեր աշխատողների բարեհոգի վերաբերմունքը դեռևս բավարար չէ տարեցներին պատշաճ խնամք ապահովելու համար, բնականաբար, անհրաժեշտ են նաև լավ պայմաններ: Իսկ այս դեպքում արդեն գործ ունենք բարելավված պայմանների հետ, որտեղխնամվողների համար ստեղծվում է հաճելի միջավայր»,- ասել է նախարարը:
Վերանորոգված մասնաշենքում շուրջ 24 անձ արդեն նոր պայմաններում կստանահամապատասխան խնամք: Ամբողջությամբ վերանորոգվել են տուն ինտերնատի երկրորդմասնաշենքի համապաատասխան ենթակառուցվածքները:
«ԱՄՆ դեսպանության հետ մեր համագործակցության շրջանակներում, գնահատված առաջնահերթ կարիքների հիման վրա վերանորոգվել են տարեցների և երեխաների խնամքի այլ հաստատություններ: Վստահ եմ՝ նման ծրագրերը շարունակական են լինելու և նախարարության հետ համագործակցող կազմակերպությունների հետ միասին քայլ առ քայլ հասնելու ենք խնամքի հաստատություններում բարելավված պայմանների ապահովմանը»,- նշել է Արտեմ Ասատրյանը:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզն իր հերթին նշել է, որ ԱՄՆ դեսպանատունը ուրախ է օգնել Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր խոցելի են և բնակվում են խնամքիհաստատություններում:
«Այս տարի Ջորջիայի ազգային գվարդիայի զինծառայողները Թիվ 1 տուն-ինտերնատում իրականացրել են վերանորոգման աշխատանքներ՝ փոխել են հատակը, կոյուղին, ջրատար համակարգը: ԱՄՆ դեսպանատունը շարունակում է համագործակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ և վստահ եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի»,- ընդգծել է դեսպանը:
Միջոցառման ավարտին տուն-ինտերնատի տարեց բնակիչները երգել և ասմունքել են տուն-ինտերնատ այցելած հյուրերի համար:
Տուն-ինտերնատի երկրորդ մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակներում ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի 116-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի և 461-րդ ռազմաօդային ուժերի վերհսկման գնդի զինծառայողների կողմից:
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02