Լիբանանի Բիբլոս քաղաքում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Վրձինով կմերժենք և կպահանջենք...» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Թեքեյան մշակութային միությունը, Լիբանանում ՀՀ դեսպանության և Բիբլոսի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով իր գոհունակությունն է հայտնել, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Բիբլոսի պես հնամենի քաղաքում, որն ունի հազարամյակների պատմություն։
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, արվեստագետներին և Բիբլոսի քաղաքապետին, վստահություն է հայտնել, որ նման ձեռնարկները նոր դռներ կբացեն երկու բարեկամ պետությունների միջմշակութային երկխոսության համար։
Դեսպանն ավելացրել է, որ քաղաքակիրթ հանրությունը ճիշտ գնահատական պետք է հնչեցնի նմանատիպ բոլոր հանցագործություններին, մերժի ժխտողականությունը, հասնի պատմական արդարության վերականգնմանը:
Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է նաև բարեկամ ժողովուրդների պատմական անցյալին՝ շեշտելով, որ հայ ժողովրդի պատմության ամենածանր և օրհասական պահին Լիբանանը բազմահազար հայրենազրկված հայերի համար դարձավ փրկության փարոս:
Ելույթներով հանդես են եկել նաև Բիբլոսի քաղաքապետ Զիադ Հաուաթը և Թեքեյան մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանը։
Ցուցահանդեսին ներկայացված են Լիբանանցի 24 գեղանկարիչների աշխատանքներ, ովքեր իրենց ստեղծագործություններով դատապարտում են Հայոց ցեղասպանությունը։ Ցուցահանդեսի նպատակն է ոգեկոչել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, բարձրացնել հասարակայնության շրջանում իրազեկվածության մակարդակը, նպաստել մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչմանը և դատապարտմանը։
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
10:48
10:26
10:05
10:02
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03