«Երևան ջան․ ավանցիներ ջան, ելք կա»․ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր Ավան վարչական շրջանում նման կոչերով իր քարոզարշավն իրականացրեց «Ելք» դաշինքը։
Ինչպես Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, «Ելք» դաշինքը կրկին իր նախընտրական քարոզարշավն իրականացնում է բակերում՝ բարձրախոսով հայտարարություններով հանդես գալով, բուկլետներ բաժանելով:
Դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ավանցիներին հորդորեց քվեարկել «Ելք»-ի օգտին եւ թույլ տալ շարունակել ապրիլի 2-ին սկսված փոփոխությունները։
«Շնորհակալություն ենք հայտնում ապրիլի 2-ին «Ելք» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիներին, նաեւ իրենց խղճի մտոք եւ առանց ընտրակաշառքի իրենց ընտրությունը կատարած քաղաքացիներին: Ապրիլի 2-ին սկսվել են փոփոխություններ, սայլը տեղից շարժվել է: Մայիսի 14-ին ձեր ընտրությամբ օգնեք շարունակել այդ փոփոխությունները։ Եկեք միասին ասենք, որ ելք կա մահվան վերելակներին, ցանց-տանիքներին»,-ասաց Փաշինյանը:
Լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե որն է իրենց քաղաքական ուժի ծրագրերի իրականացման երաշխիքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մեր թիմի պահանջկոտությունն է իր պաշտոնյաների նկատմամբ: Եվ ամենակարեւոր երաշխիքն այն է, որ մենք իշխանության գալու միայն մեկ մեթոդ ու տարբերակ ունենք՝ ժողովրդի քվեն ստանալն է: Մեր քաղաքական թիմում չկան միլիարդատերեր, օլիգարխներ եւ չեն էլ լինելու: Մեր միակ հարստությունը վստահությունն է»:
Ըստ Փաշինյանի՝ քաղաքապետի ընտրություններն աննման են լինելու։
«Մենք հույս ունենք, որ երեւանցիները կօգտվեն փոփոխությունների այս հնարավորությունից»,- ասել է քաղաքապետի թեկնածուն:
armtimes.com
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32