<<Նուրի>> կրթական-մշակութային նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի ջանքերով ապրիլի 20-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ համերգ-երեկո նվիրված դաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր, երգահան՝ Առնո Բարխուդարյանին և քառօրյա պատերազմի հերոսներին: Համերգի ընթացքում հնչեցին ժողովրդական, հայրենասիրական և հեղինակային երգեր, ինչպես նաև պարեր: Համերգը իրենց ելույթներով զարդարեցին՝ Պապ Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Եվա Եգանյանը և այլոք: Համերգին ներկա էին բազում արվեստագետներ, Առնո Բարխուդարյանի ընկերները և կինը: Համերգ-երեկոյի ընթացքում խոսք ասեցին՝ Թատերական ինստիտուտի դոցենտ, դասախոս և Առնո Բարխուդարյանի մտերիմներից՝ Մարգարիտա Մնացականյանը, <<Նուրի>> կրթական-մշակութային նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ, Առնո Բարխուդարյանի աշակերտ՝ Գոռ Գորոյանը Առնոյի կինը՝ տիկին Անուշ Դավթյանը ով հուզված էր և չկարողացավ երկար խոսել, սակայն իր խորին երախտիքի խոսքը ասեց համերգի կազմակերպիչներին և աջակիցներին։ Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվեց Առնո Բարխուդարյանի համար բացված հաշվեհամարին: Համերգին աջակցին՝ Երևանի քաղաքապետարանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիան, որոնք իրենց հերթին առանձին հատկացում արեցին Առնո Բարխուդարյանին: Թեև որոշ մարդիկ թերահավատորեն էին մոտենում, կեղծ հայտարարություններ էին տարածում համացանցում և կասկածի տակ էին դնում <<Նուրի>> կրթական-մշակութային նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի գործունեության ազնվությունը, բայց հակառակ այդ հայտարարությունների համերգը տեղի ունեցավ և անցկացվեց բարձր մակարդակի վրա, որի ապացույցն է այն բարձր գնահատականները և գովեստի խոսքերը, որոնք հնչեցին կազմակերպության և կազմակերպիչների հասցեին։ Սա «Նուրի» ՀԿ-ի առաջին խոշոր աշխատանք էր, որը կկրի շարունակական բնույթ։ Ահա արդեն ապրիլի 29-ին կկայան հաջորդ ակցիան, որը կազմակերպել է «Նուրի֊-ն։ Առողջ ապրելակերպի ակցիա հեծանվավազքի տեսքով բոլոր ցանկացողները կարող են մեզ գրել մեր ֆեյսբուքյան էջի միջոցով կամ զանգահարել կայքում նշված համարներով։ «Նուրին» նախաձեռնում է նաև «Մշակութային նոր սերունդ» նախագիծը, որի նպատակն է օգնել երիտասարդ արվեստագետներին գտնել ֆինանսավորում իրենց նախագծերի, ծրագրերի իրականացման համար։ Եվ ահա այս ծրագրի առաջին հաղթանակն է մայիսի 1-ին կայանալիք ներկայացումը, որը հիմնված է Պանիչի ստեղծագործությունների վրա և կոչվում է <<Յոթ պատմություն>>: Այս բեմադրության ռեժիսորն է Քաջիկ Սարգսյանը։ <<Նուրիի>> ծրագրերը դեռ նոր են մեկնարկում, սա դեռ սկիզբն է: Սպասեք նոր ծրագրերի և անակնկալների:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42