Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը մրցակից է համարում ընտրություններին մասնակից քաղաքական բոլոր ուժերին։
«Մեկ կուսակցություն է մասնակցում ընտրություններին և մեկ դաշինք: Մենք բոլորին էլ մրցակից ենք համարում: Չենք թերագնահատում ոչ մեկին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը:
Խոսելով քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մեղադրանքների մասին, թե ինքը քաղաքի բյուջեից եք հարստացել, Տարոն Մարգարյանը նախ պատասխանեց, թե ինքը չի լսել Փոստանջյանի հայտարարությունները, ապա նշեց. «Իմ կարողության մասին ես շատ հստակ, դեռ 2000-ականներից նշել եմ հայտարարագրում. վերցրեք, կարդացեք»:
Tert.am-ից հարցին՝ ակտիվ քարոզչություն անցկացնելո՞ւ եք, վարելո՞ւ եք օրինակ` հեծանիվ, ինչպես քաղաքապետի մյուս թեկնածուն, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Հեծանիվ վարելն ակտիվ քարոզչությո՞ւն է, դա առողջ ապրելակերպ է, ակտիվ քարոզչությունը հիմա է, որ ժողովրդի հետ հանդիպում ենք»:
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե տրանսպորտը դառնալու է 200 դրամ, Տ. Մարգարյանը պատասխանեց. «Ես չեմ լսել, թե ինչ է ասել Էդմոն Մարուքյանը: Բայց առաջին անգամ եմ լսում 200 դրամի մասին, գոնե որպես քաղաքապետ առաջին անգամ եմ լսում»:
Իսկ այն հարցին՝ որպես քաղաքապետ ի՞նչ փոխեցիք Երևանում, արդյո՞ք «ավելի լավ Երևան»-ը միայն կանաչապատումն է, նա պատասխանեց. «Ես համաձայն չեմ նման կարծիքների հետ: Երևանցիները չորս տարի շարունակ տեսել են այս թիմի աշխատանքը: Այս թիմն օր ու գիշեր աշխատել է: Մենք չենք ասում, թե Երևանում խնդիրներ չկան: Դուք տրանսպորտի կամ մեկ-երկու խնդրից եք խոսում, մեր ընդդիմախոսները մեկ-երկու խնդրից են խոսում, իսկ ես կարող եմ բազում խնդիրներից խոսել, որ իրենք դեռ չգիտեն՝ էդ խնդիրն ինչ է: Իրենք հինգ տարի պետք է քաղաքային տնտեսության ծանոթանան, որ իմանան, թե ինչ խնդիրներ կան: Մենք այս տարիներին արդյունավետ ենք աշխատել, վստահության քվե ենք ստացել, մաքսիմում կարողացել ենք իրականացնել մեր ծրագիրը: Երևանը շնչում է, զարգացման շատ տեղ ունի, ուստի ներկայացրել ենք հինգ տարվա ծրագիր՝ «Ավելի լավ Երևան»-ի շարունակությունը: Անելիքներ միշտ լինելու են»:
Տարոն Մարգարյանը նշեց, թե իր ընդդիմախոսները միայն վատն են փորձում տեսնել, ապա հորդորեց, թե մի օր լավը տեսնել է պետք:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02