Բուժհաստատություններում ժամկետնանց պատվաստանյութեր չեն օգտագործվում, պարբերաբար մոնիթորինգ է անցկացվում և գիտենք, որ հիվանադոցում,որ բժշկի մոտ ինչ տեսակի պատվասատանյութեր կան. այս մասին ասաց առաողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ Եվրոպական իմունազիացիայի շաբաթ նախաձեռնության շրջանակներում լրագրողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ։ Նա պարզաբանեց, որ ժամկետնանց պատվաստանյութերի ազեդեցությունը կիսով չափ և ավելի նվազում է։ Ըստ նրա՝ ժամկետանց պատվաստանյութը պարազապես խոտանվում է։
«Պատվաստանյութերի որակի մեջ մտնում է հումքի արտադրության բուն ստանդարտներ, որակի վերահսկողության ստանդարտներ և այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են որակյալ արտադրանքի ստացման համար: Հայաստանը ձեռք է բերում այն պատվաստանյութերը, որոնք ունեն GMP ստանդարտներ: Կան պայմաններ, որոնք վերաբերում են պատվաստանյութերի տեղափոխմանը: Ունենք հստակ մեխանիզմներ, որոնք ստուգում են՝ ինչ ջերմաստիճանային ռեժիմով է Հայաստան հասել: Եղել է դեպք, երբ Հայաստանը հետ է ուղարկել պատվաստանյութը ջերմաստիճանային ռեժիմի խախտման պատճառով»,-շեշտեց նա։
ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ ընդգծեց, որ պատվաստանյութերը բազմաթիվ հետազտությունների են ենթարկվում , որից հետո տրվում է որակի ստուգման սերտիֆիկատ։
«Հայաստանում օգտագործվող պատվաստանյութերը կարող եք ԱՀԿ-ի ցանկում տեսնել: Հայաստանը չունի այն կարողությունները, որ կարողանա ստուգել պատվաստանյութերը 6-9 ամիս: Բայց պատվաստանյութերի փաստաթղթերը մանրամասն ստուգում են: Բացի այդ՝ դեղերի փորձագիտական կենտրոնում որոշ հետազոտություններ կատարում են»,-վստահեցրեց նա։
Գայանե Սահակյանը մանրամասնեց, որ աշխարհում 26 հիվանդության դեմ պատվաստանյութ կա, որից 17-ը Հայաստանում ունենք։ Ըստ նրա՝ տարեկան 2,5-3 մլն կյանք փրկվում է պատվաստումների միջոցով։
Նրա խոսքով՝ տարիներ առաջ Հայաստանում սեզոնային բարդացումների ժամանակ օդավիրուսային վարակներով հոսպիտալացվում էր բնակչության 50-53 տոկոսը, իսկ այժմ՝ 3 տոկոսը: Հիշեցնենք, որ Եվրոպական իմունազիացիայի շաբաթը կմեկնարկի ապրիլի 24-ին։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58