«Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը հարցազրույց են տվել CBN News-ի եթերում` ներկայացնելով իրենց կերպարներն ու ֆիլմի հիմքում ընկած պատմությունը:
Միջազգային քրիստոնեական հեռարձակող ցանցի ծրագրի հաղորդավարը հարցազրույցի սկզբում ընդգծել է, որ «ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայերը կհիշեն Ցեղասպանության զոհ գնացած հարազատներին, որոնցից շատերը քրիստոնյաներ էին»:
Բնութագրելով ֆիլմի սցենարը` Այզեքն ասել է. «Դա գոյատևման հուզիչ պատմություն է: Այն փորձում է ցույց տալ ամենաողբերգական պատմական իրադարձության` 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ կերտված մարդկային պատմությունը, որի ընթացքում 1.5 մլն հայ է բնաջնջվել»:
«Բայց ի վերջո, այն նաև հուսադրող է: Ֆիլմում յուրաքանչյուրը մեծ ուժի դրսևորումն է: Յուրաքանչյուրը ցուցադրում է մեծ ուժ ամենադժվարին իրավիճակում», - հավելել է Քրիստիան Բեյլը:
Հիշեցնենք, որ երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է ապրիլի 21-ին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Իսպանիայում, Պորտուգալիայում և Մալթայում:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44