Սա փոքրիկ մի փորձ է ինքնաճանաչողության. Հովհ․Շարամբեյանի անվան ժողովրդական կենտրոնում այսօր կազմակերպված «Հուշաքարտեզ» միջոցառումից առաջ Tert.am-ի հետ զրույցում ասաց նախագծի հեղինակ Աննա Ասլանյանը:
«Ցանկանում ենք միջոցառումով ամրապնդենք սերունդների միջև կապը, փորձենք ճանաչել ինքներս մեզ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 102-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ցեղասպանությունը վերապրածների սերունդները պետք է վերհիշեն իրենց պատմությունները, իսկ գործընթացին մասնակից են լինելու երեխաներ, որոնք գունազարդելու են Հայաստանի քարտեզը, իսկ հուշի ծվեններից ուրվագծված սավան-քարտեզի յուրաքանչյուր պատառիկ խորհրդանշելու է մի ընտանիքի պատմություն:
«Այստեղ լինելու է մի «բոխչա»՝ կապոց․ ովքեր կարողացան փախչել Արևմտյան Հայաստանից, նրանք լավագույն դեպքում կարողացան բերել մի բոխչա: Այդ բոխչայի միջոցով ստեղծել ենք մի երևակայական տարածք, որը պետք է խորհրդանշի Արևմտյան Հաայստանի տարածքը: Մենք այսօր նաև «բոխչայի» նոր շերտը կառուցենք՝ ցեղասպանությունը վերապրածների չորրորդ, հինգերորդ և վեցերորդ սերունդների միջոցով: Սա արդեն լինելու է նոր բոխչա, ոչ թե այն, որ պետք է կապենք ու փախչենք, այլ նորը, որի մեջ մենք նոր իդեա կդնենք: Այստեղ նոր սերունդները չեն լացում, այլ ընդհակառակը փորձում են ստեղծել մի նոր պատմություն, մի նոր ճանապարհ, որով որ պետք է անցնեն իրենց երեխաների հետ»,- ասաց նա:
Միջացառմանը ներկա էր գրող, թարգմանիչ Հովիկ Հովեյանը, որը նույնպես նշեց, որ ինքը Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է, ասաց․ «Մենք խաչն առած բարձրանում ենք վերև, փոքրանում է մեր տարածքը, իսկ թուրքը տարածվում է հորիզոնական, և այսօր էլ տարածական իր ամեն ինչով բացեիբաց, աշխարհի դեմ սուլթանական իր պահվածքն, իր տիպարն է առաջ տանում:
Նրա խոսքով՝թուրքը գին է, իսկ մենք՝ արժեք, և դրա մասին բոլորը գիտեն․ «Բայց այսօր գինն է կարևոր, որովհետև գինն էլ իր գինն ունի և՛ Եվրոպայում, և՛ ամենուր»:
Գրողի կարծիքով՝ այսօր մեզ պակասում է ագրեսիվությունը: «Ոչ թե լկտի, հարձակողական: Ծամծմելով, որ խոսում են մեր իրավագետները, մեր քաղաքագետները, մեզ ձեռք չի տալիս դա: Պահանջատերն այդքան քրիստոնեաբար չպետք է ապրի: Ուզում եմ, որ այս հուշերի քարտեզն իր երկինքն ունենա, և երկնքի և երկրի միջև տոկա այն ժողովուրդը, որը դարեր ի վեր տոկացել է»,- ասաց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47