Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպում է ունեցել Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ:
Բակային հանդիպումների ժամանակ ամփոփելով անցած չորս տարիների աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ բնակիչների հետ մշտական կապի մեջ լինելու որդեգրած աշխատաոճն իրոք արդարացված է, ինչն էլ հնարավորություն է տվել այս տարիների ընթացքում լուծումներ տալ տասնամյակների բազում խնդիրների:
«Չորս տարի առաջ ես և իմ թիմը, ստանալով ձեր վստահության քվեն, մեր առօրյա աշխատանքով, ձեզ հետ ամեն օր մշտական կապի մեջ լինելով, արեցինք հնարավոր ամեն ինչ, որ մեր բոլորի մեծ տունը, մեր Երևանը դառնա ավելի բարեկարգ, հարմարավետ և գեղեցիկ: Եվ այն, ինչն արվել է այս տարիների ընթացքում, եղել է ձե՛ր աչքի առաջ, շատ դեպքերում նաև ձե՛ր անմիջական ու սրտացավ մասնակցությամբ, ինչի համար կրկին շնորհակալ եմ բոլորիդ: Այսօր կարող եմ նաև վստահորեն փաստել, որ ձեզ հետ մշտական կապի մեջ լինելու մեր որդեգրած աշխատաոճն, իրո՛ք, արդարացված էր, քանի որ հենց այդ մշտական կապի շնորհիվ բազում խնդիրների սկսեցին տրվել ավելի օպերատիվ լուծումներ, ինչը, միանշանակ, բոլորիս շահերից էր բխում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ավելի լավ Երևան ունենալուն ուղղված բոլոր այն ծրագրերը, որոնք դեռևս չորս տարի առաջ ներկայացվել էին Երևանի բնակիչներին ամբողջությամբ կյանքի են կոչվել՝ նկատել է ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ու հավելել, որ երևանցիները բազմիցս են համոզվել, որ իրենց վստահության քվեն ստացած թիմը ոչ թե խոստումներով, այլ գործով է ապացուցել իր սերն ու անմնացորդ նվիրումը երևանցու և Երևանի հանդեպ:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02