Ապրիլի 22-ին Գյումրու Բուլվարային փողոցի մոտ գտնվող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով: Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման էին ենթարկել կասկածյալին՝ Ա. Ջանջուղազյանին, ով որոշ ժամանակ անձ ձերբակալվել էր: Հարուցված քրեական գործով ներգրավվել է հանրային պաշտպան:
Գործի ընթացքի, կասկածյալի հարցաքննության և այլ հարցերի շուրջ Tert.am զրուցեց կասկածյալ Ա. Ջանջուղազյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ:
-Պարո՛ն Հայրապետյան, ո՞ւմ կողմից է քննվում քրեական գործը:
- Քննչական օպերատիվ խումբ է ձևավորվել, քրեական գործը քննչախմբի կողմից է քննվում, այս պահին արդեն քրեական գործը փոխանցվել է քննչական գլխավոր վարչություն:
-Ձեր պաշտպանյալը հարցաքննվե՞լ է:
-Այո, նա հարցաքննվել է, ցուցմունքներ տվել է, սակայն ինչպես օրենքն է պահանջում՝ հարցաքննության բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, նախաքննական գաղտնիք է և նախաքննական մարմինն է որոշելու, թե ինչ ծավալով է հրապարակման ենթակա հարցաքննությունը, կամ ենթակա է, թե ոչ:
-Ի՞նչ փորձաքննություններ են նշանակվել և արդյոք հայտնի՞ է, թե ինչ ժամկետներում կկազմվեն դրանց եզրակացությունները:
-Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, դրանց թվում` դատաբժշկական, դատաքրեագիտական, դատակեսնաբանական և այլն: Ժամկետներ սահմանված չեն, բայց դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն սեղմ ժամկետներում, մյուսները, որպես կանոն, մի փոքր երկար են տևում:
-Պարո՛ն Հայրապետյան, դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ ձերբակալված անձը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, նախկինում ինքնավնասման փորձեր է արել, իսկ դուք ներգրավվել եք որպես պաշտպան, որովհետև կասկածյալին դժվար է եղել ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը: Կասկածյալն ունի՞ նման խնդիրներ:
-Ես իրավունք ունեմ ասելու, որ գործին ներգրավվել եմ հենց այն հիմքով, որ նա հոգեկան խնդիրներ ունի: Այսինքն՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է եղել: Կան տեղեկություններ, որ նա հոգեկան խնդիրների պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, ծառայել է ընդամենը երեք, թե չորս ամիս: Դա նախաքննական գաղտնիք չէ: Այդ տեղեկությունները կան:
Հիշեցնենք, որ Գյումրիում երեկ՝ ապրիլի 22-ին, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի է հայտնաբերվել: Որոշ ժամանակ անց սպանության կասկածանքով բերման էր ենթարկվել 20-ամյա Ա.Ջանջուղազյանը: Այնուհետև Դատախազությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:
tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47