Մեծ Բրիտանիայի առաջիկա արտահերթ համընդհանուր ընտրություններում «Անկախության կուսակցությունը» (UKIP) ծրագրում է իր նախընտրտական ծրագրի կենտրոնական կետը դարձնել հանրային վայրերում մուսուլմաններին դեմքը լիովին փակելն արգելելու պահանջը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Խոսքն ավանդական իսլամական հագուստի ու գլխաշորերի՝ հիջաբի, նիկաբի, բուրկայի, փարաջայի և չադրայի մասին է։ Ինչպես սպասվում է՝ UKIP-ի առաջնորդ Փոլ Նատոլն ապրիլի 24-ին կհրապարակի կուսակցության նոր նախընտրական ծրագիրը, որում կպարունակվի նաև Մեծ Բրիտանիայի տարածքում շարիաթի կանոնների արգելման առաջարկը։ Բացի այդ, կուսակցությունն առաջարկում է ընդունել օրենք, որը կպարտավորեցնի քաղաքացիներին անհապաղ հայտնել ոստիկանությանը կանանց թլպատման դեպքերի մասին, եթե նրանց հայտնի դառնա այդ մասին։ UKIP-ի նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը 2010 թվականին արդեն առաջարկել է արգելել հիջաբը, սակայն աջակցություն չի գտել կուսակցության կողմից, որը չի ներառել այդ պահանջը 2015 թվականի ընտրությունների իր նախընտրական ծրագիր։ Կնոջ դեմքը լիովին փակող մուսուլմանական գլխաշորերի կրումն արգելված է Եվրոպայի որոշ երկրներում, ներառյալ Ֆրանսիայում, Բելգիայում և Բուլղարիայում։
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44