Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ծանոթ չէ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ քաղաքապետարանը ՀՀԿ-ականներից ազատագրելու վերաբերյալ: Այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առաջին անգամ է լսում, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է արել:
«Ճիշտն ասած չեմ լսել նման հայտարարություն, բայց թող փորձեն, բայց նաեւ հասկանան՝ ժողովուրդն արդյոք համաձայն է, թե ոչ: Ինձ համար շատ կարեւոր է մեր երեւանցիների կարծիքը, ոչ թե իրենց: Երեւանցիները պետք է որոշեն, թե ում են վստահում, ում ծրագրին են հավատում»,-ասաց նա:
Տարոն Մարգարյանը նաեւ նշեց, որ այս պահին անիրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանի՝ Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու վերաբերյալ խոստումը, քանի որ այժմ ավելի առաջնային խնդիրներ կան:
«Իսկ դուք հավատու՞մ եք: Ես տեղական ինքնակառավարման մարմիններում գրեթե 10 տարուց ավելի է աշխատել եմ, լավ տիրապետում եմ քաղաքային տնտեսությանը եւ այսօր մենք շատ ուսումնասիրություններ ենք կատարել, նաեւ մետրոյի կայարաններ ավելացնելու վերաբերյալ: Երբ մեր քաղաքացիների առաջնային խնդիրները լուծենք՝ անպայման դրա մասին էլ կմտածենք»,-ասաց նա:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32