Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին աջակցող հայտնիներին: Դերասանի տեսաուղերձը ներկայացրել է Los Angeles Times պարբերականը:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է երդվի պահել խոստումը` պայքարելու ցեղասպանության դեմ, որտեղ էլ որ լինի», - ասել է Քլունին հոլովակում:
Հիշեցնենք, որ նախօրեին ֆիլմին աջակցող արշավին էին միացել նաև երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և սուպերմոդել Հայդի Կլումը:
«Խոստումը» ֆիլմի մասին սոցցանցերում գրառումներ են կատարել բազմաթիվ հայտնիներ, որոնց թվում են Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Շերը, Քիմ Քարդաշյանը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո Դի Կապրիոն, Քրիս Քորնելը, Էրիկ Պողոսյանը և շատ ուրիշներ:
Նշենք, որ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է ապրիլի 21-ին: Քրիստիան Բեյլի, Շառլոտ Լը Բոնի և Օսկար Այզեքի գլխավոր դերակատարմամբ սիրային եռանկյունու մասին ժապավենի նկարահանումները տեղի են ունեցել Իսպանիայում, Պորտուգալիայում և Մալթայում:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56