Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ ապրիլի 23-ին, երեկոյան մեկնարկած ամենամյա ավանդական ջահերով երթին միացել է նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ։ Ջահերով երթին կուսակցության ներկայացուցիչները մասնակցում են «Երկիր ծիրանի» գրությամբ վերնաշապիկներով: NEWS.am-ի հարցին՝ արդյոք կուսակցությունը երթի ընթացքում նաեւ քարոզարշավ է իրականացնում, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ ջահերով երթը քաղաքական բնույթի միջոցառում է եւ իրենք եւս այս երթին մասնակցում են՝ որպես քաղաքական ուժ: «Մենք այսօր քարոզարշավ իրականացրել ենք, նաեւ հանդիպումներ ենք ունեցել հասարակության ներկայացուցիչների հետ: Մեր ծրագրային դրույթները ներառում է նաեւ գործընկերային հարաբերություններ տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց հետ եւ այսօր հենց այսպիսի հանդիպումներ ենք ունեցել»,- ասաց նա: Նշենք, որ ջահերով երթին մասնակցում են նաեւ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56