Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը հավաքական օր է. այս օրը ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին: 1892-1923 թվականներին Համիդյան Թուրքիան, այնուհետև երիտթուրքերի կառավարությունը զանգվածային տեղահանության են ենթարկել և բնաջնջել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։
Գլխատվել է մտավորականությունը. 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, որոնց թվում՝ Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և այլք:
Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվել 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։
1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայությանը պատճառած վնասի չափը՝ 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:
Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը:
Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը սկիզբ է առել Խորհրդային միության տարիներից, և առաջինն այն ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին: Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները 23-ն են՝ Բրազիլիա, Լյուքսեմբուրգ, Ավստրիա, Բոլիվիա, Շվեդիա, Ֆրանսիա, Հունաստան, Վատիկան, Կանադա, Լիբանան, Լիտվա, Լեհաստան և այլն:
Պետություններից զատ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական շարժումը, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ընդունել են ԱՄՆ-ի և այլ երկրների մոտ մեկ հարյուրյակ նահանգներ, նահանգային խորհրդարաններ և այլ կառույցներ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01