Ադոլֆ Հիտլերը Աթաթուրքի կիսանդրին պահում էր իր գրասենյակում, Օսվենցիմի պարետ Ռուդոլֆ Հեսը իր հուշագրություններում, որոնք գրել է մահապատժին սպասելիս, խոստովանել է, որ առաջին անգամ սպանել է թուրքական բանակում ծառայելիս՝ Առաջին աշխարհամարտի տարիներին: Չսխալվեք. երիտասարդ նացիստները երիտթուրքերի լուրջ երկրպագուներն էին՝ գրում է հայկական ծագում ունեցող ամերիկացի հայտնի գրող, հրապարակախոս Քրիս Բոհջալյանը Bostonglobe-ում:
«Հայոց ցեղասպանությունը կոչել այնպես, ինչպես կա» խորագրով հոդվածում Բոհջալյանը գրում է, որ մեկ դար առաջ երիտթուրքեր Թալեաթ փաշան, Ջեմալ Փաշան, Էնվեր փաշան Օսմանյան կայսրության առաջնորդներն էին և Հայոց ցեղասպանության «ճարտարապետները»: Օսմանյան կայսրությունում բնակվող յուրաքանչյուր 4 հայից 3-ը սպանվեց իշխանությունների կողմից. Ստամբուլից դուրս բնակվող ժողովուրդները՝ հայեր, ասորիներ, հույներ, էթնիկապես բնաջնջվեցին:
Գերմանացիները՝ Օսմանյան կայսրության դաշնակիցները, ևս այնտեղ էին: Նրանք այդ ամենի ականատեսն են եղել: Չնայած գերմանացիների մի մասը ապշահար էր տեսածից, մյուսներն ակնհայտորեն ոգեշնչվեցին:
Պատերազմից հետո Մուստաֆա քեմալ Աթաթուրքը ավարտին հասցրեց երիտթուրքերի գործը՝ բանակին հանելով հայերի և հույների դեմ: Այնուհետև ստալինյան ֆանատիզմով նրա կառավարությունը սկսեց վերաշարադրել պատմությունը՝ ժխտելով կոտորածները: Հայերը զոհից դարձան դավաճան: Իրական պատմությունը ջնջվեց: Ահա թե ինչու է Թուրքիան այսօր պաթոլոգիկ մոլուցքով շարունակում հերքել Ցեղասպանությունը:
Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: 102-ամյա տարելիցի կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահը, ըստ ամենայնի, ևս մեկ էֆեմիզմ կգտնի «ցեղասպանություն» բառի համար, քանի որ երկինքն արգելում է Ամերիկային ռիսկի դիմել և դեմ դուրս գալ Թուրքիային: Կոնգրեսը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ես հույս չունեմ, որ այս մարդը բարոյականություն կդրսևորի «ռեալ պոլիտիկում»:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ Գերմանիան, այնուամենայնիվ, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Պատմաբանները հաճախ ասում են, որ Ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է, ինչն էլ դառնում է հաջորդ փուլի նոր սկիզբ:
Հնարավոր է, որ Հոլոքոստ լիներ նաև առանց Հայոց ցեղասպանության, բայց ինչպես ասում է պատմաբան Ստեֆան Իհրիգը՝ նացիստներն այնտեղ էին, երբ երիտթուրքերն «աշխատում էին»: Նրանք տեսան՝ ինչքան հեշտ է լուծել էթնիկ փոքրամասնություն կազմող ժողովրդի խնդիրը: Չէ՞ որ 1939թ. Հիտլերն ասել է՝ «ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները»: Ահա թե ինչու Ամերիկան պետք է վերջ տա բառախաղերին, երբ խոսքը Հայոց ցեղասպանության մասին է:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32