Վերջին ամիսներին թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան զբաղված են ներքաղաքական խնդիրներով, այսինքն՝ ոչ մի առիթ չի եղել, որպեսզի նոր զարգացում լինի հայ-թուրքական հարաբերություններում: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Վլադիմիր Կարապետյանը: «Թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում անցան ընտրություններ և հանրաքվե, դա իր կնիքն ունեցավ: Այսինքն՝ ոչ մի առիթ չկար, որպեսզի նոր զարգացում ու առաջընթաց լիներ: Կարծում եմ, որ հանրաքվեի անցկացումը և Էրդողանի դիրքերի հավելյալ ամրացումը լրացուցիչ կբարդացնի այս իրավիճակը: Հայտնի է, որ Էրդողանն ուժեղի դիրքերից է խոսում, և ես առաջիկայում փոփոխություն չեմ ակնկալում»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ Հայաստանում ևս ժողովրդավարական գործընթացներ տեղի չեն ունեցել, որոնք արձանագրեին Հայաստանի կտրուկ առաջընթացը: Հարցին, թե ուժի մե՞ջ է ՀԱԿ-ի ուղերձը՝ հաշտություն հարևանների հետ, Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ փոփոխություններ չի ակնկալում, իսկ ուղերձը վերաբերում է երկու կողմերին, այն երկկողմ ֆորմատ է կրում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան գործընթացում բանակցային պրոցեսի վերսկսմանը, ապա նա կասկած չունի, որ գործընթացը շարունակվում է. «Ցավոք այդ երկու հարցերը փոխկապակցված են, և առաջընթացը կարող է տեղի ունենալ, եթե լուրջ զարգացումներ լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»:
tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47