Ստամբուլի Շիշլի թաղամասում ոստիկանությունը խոչընդոտել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման անցկացմանը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամները Շիշլի շրջանի իրենց գլխավոր գրասենյակի մոտ ցանկացել են հիշատակի երթ կազմակերպել, մինչդեռ ոստիկանության միջամտության պատճառով միջոցառումը ստիպված են եղել իրականացնել գրասենյակի ներսում:
«Առերեսվի՛ր ցեղասպանությանը» խորագրով միջոցառմանը մասնակցել են նաև Ստամբուլում գործող «Նոր Զարթոնք» երիտասարդական միության անդամները:
Ժողովրդադեմոկրատներից բացի, միջոցառմանը միացել են Ստամբուլի «Նոր Զարթոնք» հայկական երիտասարդական միության անդամները:
«Նոր Զարթոնք»-ի մամուլի խոսնակ Նորայր Օլգարը թուրք լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում ապրող ժողովուրդները պետք է վաղ թե ուշ առերեսվեն իրենց անցյալին, հակառակ պարագայում` այդ հողերում խաղաղություն ակնկալելն իմաստ չի ունենա:
Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Ստամբուլի Շիշլի շրջանի գրասենյակի ղեկավար Մելիս Թաթանն, իր հերթին, նշել է, որ Ցեղասպանությունը Թուրքիայում 1915-ից ի վեր երբևէ չի ավարտվել:
«Ցեղասպանությունը շարունակվում է նաև այստեղի դպրոցները, փողոցները Թալեաթ փաշայի պատվին անվանակոչելով, Ստամբուլի հայաշատ թաղամասերի պողոտաներին ազգայնական ոճրագործների անուններ տալով: Ցեղասպանությունը շարունակվել է Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի, Մարիսա Քյուչուքի սպանություններով և նրանց սպանողներին կոծկելով», - ընդգծել է Թաթանը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44