ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել է նաև 2 թուրք, մեկը՝ մուսլման, մյուսը՝ քրիստոնյա:
Ինչպես նշում է telegram.com-ը, Բուրչին Գերչեքը, որը մասնագիտությամբ լրագրող է ու զբաղվում է Հոլոքոստի ու ցեղասպանությունների ուսումնասիրությամբ, նշել է, որ իրենց պարտքն է առերեսվել անցյալին:
«Իհարկե, սպանված մարդկանց համար այլևս չի կարող արդարություն լինել: Այժմ չափազանց ուշ է դրա համար: Այնուամենայանիվ, գոնե ճանաչումը, պաշտոնապես հնչեցված ներողությունն ու հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված որոշակի քայլեր կարող են Թուրքիայում դրական փոփոխությունների բերել»,- նշել է Գերչեքը՝ 1.5 մլն հայերի հիշատակի ոգեկոչման արարողության ելույթում:
Գերչեքը միջոցառմանը մասնակցել է 5-ամյա դստեր հետ: Կինը վերջերս գիրք է գրել՝ ներկայացնելով ավելի քան 200 մարդու պատմություն, որտեղ նրանք փորձել են Ցեղասպանության ժամանակ փրկել հայերին:
Ստամբուլում ծնված ու մեծացած Գերչեքի խոսքով՝ Հայոց ցեղասպանության թեման արգելված էր քննարկման համար: Նա այդ մասին իմացել է միայն Ֆրանսիայում աշխատելու և պատմություն ուսումնասիրելու ժամանակ:
«Ես շոկի մատնվեցի, երբ իմացա տարիներ շարունակ կառավարության, լրատվամիջոցների ու դպրոցների կողմից մեզ հրամցվող մեծ ստի մասին»,-նշել է նա:
Աղբյուրը նկատում է, որ հայերի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող միջոցառմանը թուրքերի ներկայությունը նշանակալի է եղել:
Նշվում է, որ մյուս թուրքը՝ քրիստոնյա Էմրե Ջան Դաղլիօղլուն, որը ևս զբաղվում է Հոլոքոստի ու ցեղասպանությունների ուսումնասիրությամբ, նշել է, որ իրենք պարտավոր են ներողություն խնդրել ոչ միայն Օսմանյան կայսրությունում կատարվածի, այլև 19-րդ դարի վերջում հայերի դեմ ուղղված գործողությունների համար:
Այն հարցին, թե ինչու է նրա մոտ այդպիսի զգացում առաջացել, Դաղլիօղլուն նշել է. «Որպես Թուրքիայի քաղաքացի ես այդ ժխտման մի մասն եմ ու, ի տարբերություն սպանված ու արտաքսված հայերի և հույների, շարունակում եմ ապրել Թուրքիայում: Կարծում եմ, որ ես պետք է ներողություն խնդրեմ»,-նշել է նա:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01