Ապրիլի 23-ին Ստոկհոլմում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայերի կյանք փրկած շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի շիրիմի մոտ ծաղկեպսակի զետեղման արարողություն, որին նախորդել էր ավանդական ուխտագնացությունը:
Ինչպես տեղեկացնում են ԱԳ նախարարությունից, արարողությունից հետո Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրերի կողմից կատարվել է հոգեհանգստյան աղոթք։ Միջոցառմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչներ։ Նույն օրը Ստոկհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Հումլեգորդենում կայացել է հանրահավաք, որի մասնակիցներն այնուհետև քայլարշավ են կատարել դեպի Թուրքիայի դեսպանություն։
Երեկոյան Ստոկհոլմի Սոդերմալմի Հոգալիդ եկեղեցում մատուցվել է Բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Հիշատակի արարողությանը մասնակցել և ելույթներ են ունեցել ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անդերշ Օստերբերգը (իշխող Սոցիալ դեմոկրատներ կուսակցություն), Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն) և Յենս Հոլմը (Ձախ կուսակցություն)։
Միջոցառմանը ելույթներ են ունեցել նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևոր այրեր, Շվեդիայում ասորական համադրող կենտրոնի ներկայացուցիչը։
Մասնակիցներին ուղղված իր խոսքում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Նշելով, որ անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ, նա ընդգծել է, որ քաղաքական գործիչները պետք է հստակ գնահատականներ տան մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումներին, առավել ևս մարդկության դեմ հանցագործություններին, լինի դա ներկայում, թե անցյալում։ Ապրիլի 22-ին Սոդերթելյե քաղաքում Շվեդիայի ՀՅԴ երիտասարդական միության «Սարդարապատ» մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո, որի հիմնական բանախոսն էր ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արշակ Մանուկյանը։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01