ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում՝ խոստանալով փոխել մշակույթը Վաշինգտոնում և առաջ տանել «Առաջինն Ամերիկան» քաղաքականությունը, գրում է Հ. Ա. Գուդմանն ամերիկյան The Huffington Post պարբերականում:
Ի՞նչ է տեղի ունենում, սակայն, երբ ԱՄՆ-ի կողմից պատմական փաստի ճանաչումը թելադրվում է այլ ազգերի քմահաճույքից ելնելով: Մինչ այժմ Թուրքիան ճնշում է գործադրել Միացյալ Նահանգների վրա՝ շրջանցելու Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ չնայած նրան, որ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր դա անել պաշտոնի անցնելուց հետո:
Նախագահության ընթացքում ամեն տարի Օբաման կարողացել է խախտել իր խոստումը: Բարեբախտաբար, նախագահ Թրամփի օրոք հույս կա, որ նա կճանաչի ցեղասպանությունը:
ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա բացասական ազդեցություն է թողել պատմական ճշմարտությունն ընդունելու անկարողությունը, և այս անհեռատեսության հետևանքներն ազդում են Սիրիայում և այլուր ԱՄՆ-ի միջամտությունների վրա, գրում է հեղինակը։ Քանի որ Թրամփը պայմանականությունների չի հետևում և ոչ ավանդական քայլեր կատարելուց չի խորշում, հնարավոր է, որ նա խախտի կարգը և վերջիվերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Մինչ ԱՄՆ նախկին վարչակազմերը հրաժարվել են օգտագործել «ցեղասպանություն» բառը, այդ բառի հեղինակն ուսումնասիրել է հայերի կոտորածները: Հեղինակը մեջբերում է Ռաֆայել Լեմկինի տողերը, որտեղ նա պնդում է, որ դա «առաջինն իրականացվել է հայերի նկատմամբ»:
Նա նշում է, որ բազմաթիվ ապացույցներ կան, որոնք պաշտպանում են Լեմկինի վստահությունը, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել և որ այս սարսափելի հանցագործությունը համակարգված և ծրագրված է եղել Օսմանյան կայսրության կողմից:
Նախագահ Թրամփը հնարավորություն ունի անել մի բան, որ ոչ մի այլ ամերիկյան վարչակազմ քաջություն կամ ինքնուրույնություն չի ունեցել անելու: «Նախագահ Թրամփը պետք է անի մի բան, որն իր նախորդը բավականաչափ քաջություն չի ունեցել անելու, և պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Լեմկինը ստեղծել է «ցեղասպանություն» բառը հայ ժողովրդի կոտորածն ուսումնասիրելուց հետո, և ժամանակն է, որ ԱՄՆ-ն վերջապես ունենա նախագահ, որն առաջնահերթությունը կտա պատմությանը՝ ճշմարտությունը հարգելու մեր պատասխանատվությունից խուսափելու փոխարեն»,- գրում է հեղինակը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01