«Եկել ենք հիշատակելու 1.5 միլիոն զոհերին, զոհեր, ովքեր անպատկերացնելի տառապանքներ են կրել ուղղակի հայ լինելու համար: 2015թ-ին սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը զոհերին սրբադասեցին: Էջմիածնից ուղերձը տարածվեց ողջ աշխարհով մեկ, այդ թվում հասնելով Սիդնեյ` խորհրդանշելով, որ ցեղասպանության զոհերը երբեք չեն մոռացվի»,-ասել է Բերեջիկլյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր ավստրալացի խորհրդարանական գործընկերներին, ում աջակցություն ը հայ համայնքը շատ բարձր է գնահատում: Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության ընթացքում ունեցած ելույթի ժամանակ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեյդիս Բերեջիկլյանն ընդգծել է ցեղասպանության զոհերի մասին հիշողության պահպանման կարևորությունը: «Մենք պետք է հպարտ լինենք մեր արմատներով: Մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում նաև մեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ովքեր կարողացել են նոր կյանք կառուցել նման տառապանքներից: Նրանք ի վիճակի եղան վերակառուցել հայ ժողովրդի կյանքը երկրագնդի բոլոր կողմերում»,- նշել է Գլեյդիս Բերեջիկլյանը:
Նրա խոսքով` բոլոր հայ ընտանիքները խիզախություն ու դիմադրողականություն են ցուցաբերել այս ողջ ընթացքում: «Մենք նրանց պարտական ենք, ինչպես նաև պարտական ենք ողջ մարդկությանը, որպեսզի կարողանանք կանխարգելել ու նոր 1915 թվականներ տեղի չունենան: Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման արշավը չի հաղթանակել: Մենք այսօր այստեղ կանգնած ենք որպես այդ ցեղասպանության արդյունք, սակայն որպես ուժի օրինակ»,- ամփոփել է Բերեջիկլյանը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44