Ֆրանսիայի դպրոցներում 2017թ-ի ապրիլի 25-ից մեկ շաբաթվա ընթացքում աշակերտներն ուսումնասիրելու են պատմության ընթացքում տեղի ունեցած զանգվածային հանցագործությունները` Հայոց ցեղասպանության օրինակով: Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց Փարիզում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում:
Նրա խոսքով` համաձայն իր ընդունած նոր որոշման ամեն տարվա ընթացքում մեկ շաբաթ կրթական հաստատություններում նվիրվելու է ցեղասպանությունների, մարդկության դեմ ու զանգվածային հանցագործությունների ուսումնասիրմանը: «Աշակերտները պետք է մտածեն այս ծայրահեղ հանցագործությունների մասին` մասնավորապես դիտարկելով նաև Հայոց ցեղասպանության պատմությունը: Հենց այդ պատճառով մենք սկսելու ենք դա անել հենց այսօր: Վաղվանից այդ շաբաթը կմեկնարկի»,- նշեց Ֆրանսուա Օլանդը: Դասընթացի ներդրման հարցերի շուրջ աշխատում են Ֆրանսիայի կրթության ու գիտության նախարար Նաջադ Վալո Բելկասեմը և հայտնի գիտնական Ռայմոն Գևորգյանը:
«Արդեն մեկ դար է, որ բոլոր նրանց համար, ում սրտերում կա Հայաստանը, ապրիլի 24-ը սգի օր է, սակայն այն նաև գործելու կոչ է: Ապրիլի 24-ը մեզ կոչ է անում գործել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների դեմ, մասնավորապես նաև Թուրքիայում, որտեղ լրագրողներն ու ակտիվիստները հետապնդվում են շատ հաճախ ուղղակի իրենց իրավունքների ճանաչման պահանջների համար»,- ամփոփել է Ֆրանսիայի Նախագահը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44