Զարմանալի մարդ է Օսկանյան Վարդանը: Էն որ իրեն սրբի տեղ դնող մարտի 1-ի մամլո խոսնակին մյուս ընտրություններից առաջ բոլոր կողմերից հաճույքով ասֆալտին են հավասարեցնելու, դրանում կասկած չունեմ, էն որ այս տարի նա իր քաղաքական կարապի երգը կերգի, դրանում էլ կասկած չունեմ:
Այս ամենը պարզ է: Պարզ չէ միայն, թե այս մարդն ինչու է ախմախ բաներ անելով փորձում ամեն ինչ անել, որ ժամանակից շուտ իրեն ցույց տան իր վաստակած տեղը: Երեկ էլ մի տգետ նկարչություն էր արել, իբր գրաֆիկ է սարքել՝ վերջին տարիների ցուցանիշների համեմատականով: Լավ, բա մեկը չկա՞ էդ կուտոկում, որ միքայլանոց մտածողության սիմվոլին բացատրի, թե հոպար ջան, ախր էսքան շատ հիմարությունը մի օր մեկը հրապարակավ աչքդ է մտցնելու է: Ախր մի օր մեկն ասելու է՝ ա՛յ հոպար դասագիրք բացիր, էնտեղ պարզ գրված կլինի, որ ՀՆԱ-ն հոսք է և 2008 թվականի ՀՆԱ-ի ցուցանիշը տարվա արդյունք է, որը դեկտեմբերի 31-ով է ամբողջանում (իմիջիայլոց ոչճգնաժամային տարվա բարձր ցուցանիշ, որը համեմատության բազա դարձնողի «անաչառությունը» ուղղակի թափվում է):
Բա էդ 2008-ի ՀՆԱ-ն Վարդան Օսկանյանի քաղաքականության ներքո՞ է արտադրվել: Բա ու՞ր կերար էդ ցուցանիշները: Բա որ Սերժ Սարգսյանի տնտեսական արդյունքներն էիր չափում, ինչու՞ համեմատության բազա չվերցրեցիր նրա կողմից քաղաքականության պատասխանատվության շրջան չհանդիսացող վերջին՝ 2006 թվականի տարեկան ցուցանիշները (իմիջիայլոց դեկտեմբերի 31-ով ամփոփված՝ ասածս դասագրքից գլխի կընգնեք): Գլխանց գիտեիր չէ՞ ինչ համեմատական աճեր էին ստացվելու 2006 թվականի արդյունքների տուզիկ բազայի վրա: Բա էդ նկարչության մնացա՞ծ հիմարությունները: Բա մեկն ախր չէ՞ր ասում՝ հոպա՛ր, մի հասկացող սաղ նորից ա գծելու ու լավ բան չի ստացվելու:
Բա մեկը չկա՞ ասի՝ ինչի՞ ես համեմտականների տանում, ինչի՞ ես ադմինիստրացիաների մեջ կռիվ գցում, զոռով խի՞ էս նենց անում, որ հասկացող մարդիկ վերցնեն իրական համեմատություններ անեն ու նախորդ տաս տարվա գեղեցիկ ամփոփած պատմությունն էլ վերաբացեն ու սաղ զիբիլը վեր հանեն: Ու՞մ է դա պետք: Ես դեռ մեծ հույս ունեմ, որ Օսկանյանի կողքը հասկացող ամեն դեպքում կա: Այլապես...: Այլապես կարող եմ կանխատեսել, որ շուտով շատ հետաքրքիր է լինելու ամեն ինչ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02