Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը Թուրքիային կոչ է անում առերեսվել սեփական պատմությանը, քանի որ ճշմարտության ճանաչումը օգնում է սթափ դատել եւ խուսափել ատելությունից: Այս մասին ապրիլի 24-ին Բեռլինում`Գերմանիայի պատմության թանգարանում, ՀՀ դեսպանատան ու Հայ առաքելական եկեղեցու թեմի կազմակերպած հիշատակի միջոցառման ժամանակ ասել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բեռլինից:
«Ուղիղ 102 տարի առաջ` այս օրը, Ստամբուլում մի գիշերում կալանավորվեց ավելի քան 200 մտավորական` լրագրողներ, պատգամավորներ, բժիշկներ, ուսուցիչներ: Նրանց բոլորին միավորում էր մեկ բան. հայ լինելը: Դա հայ ժողովրդի կազմակերպված ոչնչացում էր, որին զոհ գնաց 1.5 մլն հայ: Ես երբեք չեմ մոռանա այն ապրումներն ու տպավորությունները, որոնք ունեցա Երեւանում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրն այցելելիս: Մենք այսօր հիշում ենք նաեւ նրանց, ովքեր անցան այդ դժոխքի միջով եւ ողջ մնացին»,- նշեց Բուլմահնը:
Բունդեսթագի փոխնախագահն անդրադարձավ Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի ունեցած դերին` հատկապես կարեւորելով Բունդեսթագի ընդունած բանաձեւը ցեղասպանության ճանաչման մասին: «Գերմանացիները գիտակցում են իրենց մեղքը դրանում: Գերմանացի զինվորները հաճախ հենց աքսորի կազմակերպիչներն էին դառնում: Մեր դիվանագետները տեղյակ էին ջարդերի մասին, սակայն չմիջամտեցին: Այդ պատճառով գերմանացիների վրա հատուկ պատասխանատվություն է ընկնում: Եվ հենց այդ պատճառով Բունդեսթագն ընդունեց այդ բանաձեւը: Ճշմարտության ճանաչումն օգնում է սթափ մնալ եւ խուսափել ատելությունից: Միայն ճշմարտությունն ընդունողը կարող է առերեսվել դրա հետեւանքներին եւ դասեր քաղել: Ռասիզմն ու ագրեսիվ ազգայնականությունը միշտ սպառնալիք են մարդկային քաղաքակրթությանը: Մեր առաջադրանքն է անել այնպես, որ ապագայում այլեւս չկատարվի այն, ինչն անցյալում երբեք չպետք է տեղի ունենար»,- ասաց Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01