Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ «Կոնգրես –ՀԺԿ» դաշինքի դիմումը ներկայացնելիս, դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը անդրադարձավ ԿԸՀ անդամներին և նշեց, որ նրանք այն նույն անձիք են, որոնք Սահմանադրական հանրաքվեի ժամանակ աչք են փակել օրինախախտումների վերաբերյալ, ինչի արդյունքում «ոչ»-ի 500 հազար ձայն է կեղծվել և հայտարարվել է «այո»-ի հաղթանակը: « -ի յոթ անդամները միաձայն որոշումներ են ընդունել՝ մեր միջնորդությունները մերժելով և նույն այս մարդիկ վերանշանակվել են ԿԸՀ կազմում. սա արտառոց երևույթ է»,-ասաց նա։
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ընդհատեց Լևոն Զուրաբյանի ելույթը և նշեց, որ չի կարելի մարդկանց հանցագործ անվանել, և կա անմեղության կանխավարկածը: «Դուք Սահմանադրական դատարանում մարդկանց հանցագործ եք համարում, չի կարելի այդպես»,-ասաց նա, իսկ ելույթ ունեցողը հայտարարեց, որ ինքը ճշմարտությունն է ասում և կան ապացույցներ:
«Մենք այն քաղաքական ուժն ենք, որ միշտ ասել ենք, թե անթույլատրելի ենք համարում զինված հարձակում, ապստամբություն և այդ տեսակետին ենք նաև այսօր: Բայց եթե այս համակարգային խախտումները, այս ընտրակարգը շարունակվի, ապա վստահ եղեք, որ ինչ-որ մեկի հորդորները չեն կարող ժողովրդին կանգնեցնել նման ակտերից, եթե նրանք չեն տեսնում ընտրություններով իշխանությունը փոխելու որևէ տարբերակ»,-ասաց նա:
tert.am
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32