Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ «Ազգ-բանակ» հայեցակարգը նոր մշակույթ է, որը թույլ է տալու քաղաքական ուժերին, հասարակությանը, փորձագիտական համայնքին ներգրավվելու կարեւոր քննարկումներում:
«Հասկանալի է, որ ավելի քան 28 տարի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար «Ազգ-բանակ» հայեցակարգը կարեւոր է, հատկապես երբ տեսանելի ապագայում դժվար թե ունենանք լուրջ ակնկալիքներ, որ արցախյան հակամարտության շուրջ հնարավոր է գնանք վերջնական կարգավորման եւ փոխզիջման, երբ ամեն օր այս կամ այն կերպ Ադրբեջանը ստեղծում է խնդիրներ թե՛ հայկական, թե՛ ղարաբաղյան սահմանին: Հայաստանն այսօր երկարաժամկետ սպառազինության մրցավազքի մեջ է ներգրավված, մրցակցում է այն երկրների հետ, որոնք եւ՛ ֆինանսական, եւ՛ ռեսուրսային, եւ՛ աշխարհագրական առումով ունեն որոշակի առավելություններ»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ դա ոչ թե հայեցակարգ է, ոչ թե փաստաթուղթ, որը դեռ պիտի ձեւավորվի եւ մատնանշի կարեւոր ուղղություններ, այլ նախեւառաջ արժեքային համակարգ է, որն անվտանգության ապահովման հարցում թույլ է տալու ոչ միայն ներգրավվել ի պաշտոնե այդ հարցով զբաղվող մարդկանց, այլեւ Հայաստանի հասարակությանը եւ Սփյուռքին:
«Վերջերս ռազմական տեխնիկայի ցուցադրումը նույնպես սիմվոլիկ դեր խաղաց, կարծես ինչ-որ օղակ լիներ բանակի եւ հասարակության միջեւ՝ հատկապես երիտասարդության: Պաշտպանության նախարարության առաջ քաշած գաղափարները կարեւոր են և դրվելու են նաեւ ընդհանուր քննարկման: Կներգրավվեն հասարակությունը, փորձագիտական համայնքը եւ քաղաքական ուժերը, հուսամ՝ նաեւ ընդդիմադիր ուժերը՝ արդյունքում ստանալով մի գաղափար, ծրագրեր, որոնք պետք է նպաստեն Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Հայեցակարգը փաստացի հնարավորություն է տալիս հ ամակարգել այն իրականությունը, որ մենք ունենք: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ իրականում այդ գաղափարը կա»,-եզրափակեց նա:
168.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47