Ս.թ. մայիսի 4-ին Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ:
Լոռու մարզի Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքը, ուր հաճախում է 60 երեխա, անմխիթար վիճակում է: Աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 11,5 մլն դրամ: Եվս 12 մլն դրամ է անհրաժեշտ նույն քաղաքի շենքերից մեկի տանիքը նորոգելու, 2,7 մլն դրամ՝ Տավուշի մարզի Զորական գյուղի դպրոցի ջեռուցման և հարդարման, 8,5 մլն դրամ՝ նույն մարզի Ջուջևան համայնքում ջրի ներքին ու արտաքին խողովակաշարեր կառուցելու և 40 ջրաչափ տեղադրելու, 20 մլն դրամ՝ Ոսկևան համայնքում ասֆալտապատման և ճանապարհի վերականգնման աշխատանք կատարելու համար: Անմխիթար վիճակում է Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի խմելու ջրի մատակարարումը: Այն իրականացվում է խմելու ջրի որակի պահանջները չբավարարող ջրով և անկանոն: 6 մլն դրամ է անհրաժեշտ կառուցվող ջրագծի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Այս հարցերը ՀՀ կառավարության մայիսի 26-ի նիստի օրակարգում են և լուծում կստանան գործադրի հատկացնելիք գումարներով:
Մեկ այլ որոշման նախագծով նախատեսվում է հնարավորինս թեթևացնել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակչության հոգսերը՝ լրիվ կամ մասնակի փոխհատուցելով 1 հազար 650 բնակիչ-բաժանորդի սպառած էլեկտրաէներգիայի, 1 հազար 551 շահառուի գազի, ինչպես նաև ջրի, գույքահարկի ու հողի հարկի ծախսը: Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել շուրջ 48 մլն դրամ: Այսպիսով, սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկ է ներառվում նաև Նոյեմբերյան համայնքը:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44