Այս օրերին Հայաստանում են ազգությամբ թուրքերից կազմված «Ընդդեմ Ցեղասպանություն» հասարակական կազմակերպության անդամները, ովքեր այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ են խոնարհել 1915թ.-ի զոհերի հիշատակին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին ՀԿ անդամները:
«Ցեղասպանության դեմ միություն» կազմակերպության անդամ, Թուրքիայի քաղաքացի Էլիֆ Սելայ Էրթեմը, ով ՀԿ հիմնադրի կինն է, ասաց, որ սա իրենց պարտքն է, մարդկային առաքելությունը` գալ Հայաստան և հարգել զոհերի հիշատակը:
«Մեր պարտքն է, ուշացել ենք, բայց մեզ խոստացել ենք, որ մինչև մեր կյանքի վերջին շունչը պետք է լինենք այստեղ, կիսենք այս ցավը: Ձեր ցավը, մեր ցավն է: Մենք պահանջատեր ենք մեր իշխանություններից՝ Անկարայից, որ ճանաչվի Հայոց Ցեղասպանության եղելությունն ու ապրիլի 24-ը Թուրքիայում հայտարարվի Հայոց Ցեղասպանության օր: Մենք ուզում ենք, որ Թուրքիան առերեսվի պատմության հետ»,- ասաց Էլիֆ Սելայ Էրթեմը:
ՀԿ անդամները պատմեցին, որ իրենք 1998թ.-ից այցելում են Հայաստան, որովհետև չեն կարող անտարբեր լինել:
«Թուրքական իշխանությունները մերժողական կեցվածք ունեն, բայց մենք այդպես չենք մերժում: Ուստի նյութական նվիրատվություն ենք կատարում 98թ.-ից Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Դա մեր հոգու պարտքն է, մենք պետք է մասնակից լինենք, չենք կարող անմասն մնալ»,- նշեց Էրթեմը:
ՀԿ մեկ այլ անդամն էլ՝ Դոնա Գյունդուզը, ասաց, թե իրենց նախաձեռնության անդամներից շատերն էին ուզում ներկա լինել Հայաստանում, բայց ոչ բոլորը կարողացան թողնել իրենց աշխատանքը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42