Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր կնշանակի երեք անկախ փորձագետի այդ կառույցի որոշ անդամների նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքների հետաքննության համար, որոնք կասկածվում են ադրբեջանական իշխանություններից խոշոր գումարներ ստանալու համար, գրում է contact.az-ը:
Այդ որոշումը պետք է հաստատվի երեքշաբթի վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ:
«Caviargate» անվանումով հայտնի սկանդալն առաջացել է ԶԼՄ-ների հաղորդագրությունների առնչությամբ, որոնցում ասվում էր, որ 2013 թվականի հունվարին ԵԽԽՎ որոշ անդամներ և նախկին անդամներ կաշառվել են ադրբեջանական իշխանությունների կողմից՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին դեմ քվեարկելու համար:
Արդյունքում՝ զեկույցը տապալվել է, իսկ որոշ խորհրդարանականներ դրա դիմաց արտոնություններ և գումարներ են ստացել, որոնց ծագումը պարզ չէ: Խոսքը գումարների, թանկարժեք գորգերի, շքեղ հյուրանոցներում կացությամբ Բաքու անվճար ուղևորությունների մասին է:
Հունվարին ԵԽԽՎ ավելի քան 60 պատգամավոր պահանջել է այդ հարցի վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնել: Transparency International կազմակերպությունը նույնպես դիմել է Եվրոպայի խորհրդին՝ պահանջելով հետաքննել այդ մեղադրանքները:
Իտալիայում մոտ ժամանակներս դատարանի առաջ է կանգնելու ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն, որը, պնդումների համաձայն, 2,9 միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներից:
ԵԽԽՎ հետաքննության հարցերով առաքելությունը կարող է պահանջել նաև ուշադրությունը ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտի դերակատարության վրա կենտրոնացնել. նա կարող է ստիպված լինել հրաժարական տալ Սիրիա այցի և Դամասկոսում Բաշար ալ Ասադի հետ հանդիպման համար:
«Կայունության եվրոպական նախաձեռնություն» գերմանական կազմակերպության տվյալներով՝ Ագրամունտը հետևողականորեն պաշտպանել է Բաքվի ռեժիմին Ադրբեջանում ընտրությունների ժամանակ: Հենց Ագրամունտն է երկար ժամանակ խոչընդոտում «Caviargate» սկանդալի հետ կապված հետաքննությունների անցկացմանը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56