Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուրրիոլաբեիտիայի հետ:
Ողջունելով դեսպանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի զարգացման հեռանկարներն ու ընդգծել, որ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում առկա են երկկողմ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություններ:
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը և իր լիազորության շրջանակում բաց ու պատրաստակամ է աջակցել երկկողմ կապերի ակտիվացմանը: Այս առումով ակնկալում ենք, որ դեռևս 2000թ.-ին Երևանի և Բուենոս Այրեսի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցային ծրագրերը գործնական ընթացք կստանան: Պարոն դեսպան, այս հարցում, կարևորում ենք նաև Ձեր և Արգենտիանյում ՀՀ դեսպանի դերը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հատկանշել է համագործակցության ընդլայնման հարցում քաղաքապետի ցուցաբերած մշտական պատրաստակամությունն ու աջակցությունը և իր հերթին փոխադարձաբար ընդգծել դեսպանության պատրաստակամությունը:
«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ Ձեզ, որ Երևանում գտնվելն ինձ համար իսկապես հաճելի է, քանի որ իմ պաշտոնավարման երկու տարվա ընթացքում շատ փոփոխություններ եմ նկատել և ամեն անգամ ավելի եմ սիրահարվում Երևանին: Հաշվի առնելով, որ մշտապես զգացել ենք Երևանի քաղաքապետարանի և անձամբ Ձեր աջակցությունը՝ դեսպանատան կողմից իրականացվող նախաձեռնություններին, համոզված եմ, որ այս տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ նախատեսվող մշակութային ծրագրերի հարցում ևս կունենաք այդ աջակցությունը», - նշել է դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և ստացել Երևանի քաղաքապետի աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետն ու Արգենտիայի դեսպանը քննարկել են նաև Երևանի և արգենտինական քաղաքների միջև համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03