Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2017 թվականի ծրագրով մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում մեծ թափով շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու զուգահեռաբար սկսել նաև փոսանորոգման հիմնական աշխատանքները:
«Մրցույթը շահած և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների առջև հստակ պահանջ դրեք աշխատանքները կազմակերպել այնպես, որ փողոցների որոշակի հատվածները կտրելուց շատ կարճ ժամանակ հետո ապահովվի ասֆալտապատումը: Ընդ որում, անընդունելի են այն արդարացման փորձերը, թե որոշակի ձգձգումներ կան բացառապես երկրորդական կամ երրորդական փողոցներում: Նման տարանջատումն ընդհանրապես մոռացե՛ք: Ինձ համար Երևանի բոլոր փողոցներն են կենտրոնական ու կարևոր: Եվ բոլորիդ կհորդորեմ, որ նույն սկզբունքով մոտենաք հարցին և ասֆալտապատման ու փոսանորոգման աշխատանքների ընթացքը պահեք ձեր ամենօրյա խիստ հսկողության տակ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 21 արձանագրություն: Համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև կանգառասրահների բարեկարգման, ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին և հանգստյան օրերին բոլոր երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները, իսկ սպասարկման հարցում թերացողների նկատմամբ կիրառել օրենքով սահմանված վարչական ամենախիստ միջոցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58