ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը ժամանել է Բեռլին և մասնակցել G20-ի (20 տնտեսություն՝ 19 ազգային տնտեսություն և ԵՄ, ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ) կանանց գագաթնաժողովին:
BBC-ի հաղորդմամբ` գագաթնաժողովին ներկա են եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Նիդեռլանդների թագուհի Մաքսիման, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը, Կանադայի արտգործնախարար Քրիստյա Ֆրիլանդը և կին ձեռներեցներ:
РИА Новости-ն գրում է, որ գագաթնաժողովի ժամանակ Իվանկա Թրամփը պատմել է` ինչպես է իր հայրը վերաբերվում կանանց:
«Երբ հայրս աշխատում էր մասնավոր սեկտորում, նա դրական պատկերացում ուներ կանանց վերաբերյալ: Նա գիտի, որ կանայք կարող են այնքան լավ աշխատել, որքան տղամարդիկ: Որպես «համար մեկ դուստր»՝ կարող եմ ամբողջովին հստակ խոսել. նա մեծացրել է ինձ այնպես, որ ընդհանրապես սահմանափակումներ չունենամ, որպեսզի կարողանամ հասնել այն ամենին, ինչ ուզում եմ: Ես կարողացել եմ գնալ այն ճանապարհով, որով ցանկացել եմ գնալ: Սա հեշտ չի եղել, սակայն նա ապահովել է մեզ դրանով` օրինակ, տարբերություն չդնելով իմ և իմ եղբոր միջև: Մենք տեսել ենք դա, երբ նա ձեռներեց է եղել, և դուք կտեսնեք դա նրա մեջ որպես նախագահ», - պատմել է Իվանկա Թրամփը Inspiring women: Scaling up women's entrepreneurship («Ոգեշնչող կանայք. Կանանց ձեռներեցության մասշտաբների ընդարձակումը») թեմայի քննարկման ժամանակ:



18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44