Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքներն ու մեկ անգամ ևս հիշեցնել, որ ծրագրերին մասնակցությունը պարտադրված բնույթ չի կրում:
«Նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք փաստել, որ այս ծրագրերի շնորհիվ հաջողվել է: Ծրագիրը հիմնականում ուղղված է մանկապարտեզների և դպրցների նախկին շրջանավարտներին, ովքեր ցանկության դեպքում կարող են աջակցել իրենց հաճախած հաստատությանը՝ սեփական լուման ունենալով դրանց բարեկարգման հարցում: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ իրենց մասնակցությունն են ունեցել այս ծրագրերին` այդպիսով նաև ձևավորելով որոշակի մշակույթ՝ ապագա շրջանավարտների համար», - նշել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով մայիսի 26-ին նախատեսված Վերջին զանգի միջոցառումներին` Երևանի քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել դրանց պաշտաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է հսկողություն սահմանել նաև դպրոցներում ավարտական քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման նկատմամբ: Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում ավարտական միջոցառումների առիթով հնարավոր դրամահավաքության դեպքերը կանխելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47