Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի երկուսին խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննարկմանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց իր հարցադրումները:
Հարցերից մեկը վերաբերում էր դիմումում նշված փաստերից մեկին, որի համաձայն՝ քվեարկության օրը նույն անձը նույն ժամին քվեարկել է երկու տեղամասում, որոնցից մեկը Երևանում է, մյուսը՝ Շիրակի մարզում:
«Երկու բնակավայրի միջև տարբերությունը, հեռավորությունը 126 կմ է, քանի որ նույն մարդու մասին է խոսքը, ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել»,-հարցրեց ԿԸՀ նախագահը։ Դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ նման հարց տալը, բնականաբար, չի հետապնդում ինչ-որ բան ճշտելու նպատակ:
«Այդ հարցն իրականում պնդում է: Այդ քաղաքացին չէր կարող լինել նույն տեղում, ուստի և այս տեղեկությունը չի կարող համարվել հավաստի: Իրականում սա պնդում է՝ քողարկված հարցի շղարշի ներքո, ինչպես նաև տրված հարցերի մեծամասնությունը»,-ասաց նա:
Լևոն Զուրաբյանը դատարանին առաջարկեց դադարեցնել այս պրակտիկան, երբ փաստերը և պնդումները ներկայացնում են որպես հարց:
«Եթե պնդում ունեք, ասեք ձեր բացատրության ժամանակ։ Անդադար փորձ է արվում պատասխանող կողմից ներկայացնել առանձին դրվագներ, պնդումներ՝ որպես հարցեր»,-ասաց նա: Իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ այդ մասին ինքն արդեն հայտարարել է, որ պնդումները ներկայացվեն բացատրություններում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01