Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավով այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր:
Իր ելույթում գործող քաղաքապետը նշեց, որ անցած 4 տարիների ընթացքում ներկայացրել են լավ ծրագիր, և այսօր տեսանելի է, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել Երևանում:
«Բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան, բազում անելիքներ կան, որոնք պետք է միասին լուծենք և համոզված եղեք՝ այդ խնդիրների լուծումը միասին կստանանք»,-ասաց նա:
Տարոն Մարգարյանը նշեց, թե մեծ քաղաքաշինական ծրագրեր են իրականացրել և առանձնացրեց Լենինգրադյան-Իսակով ճանապարհի կառուցումը, որն ըստ նրա՝ անկախ տարիներին Երևան քաղաքում կառուցված ամենախոշոր ճանապարհն է:
Նա շարունակեց, որ նախորդ տարի հանձնվել է Շենգավիթ վարչական շրջանի Երևան քաղաքի մուտքը, վերգետնյա անցումներ են կառուցվել, 4-րդ կարգի վթարային շենքերից 650 քաղաքացիներ տեղափոխվել են նոր բնակարաններ:
«Բայց մենք եկել ենք մեր թիմով՝ ձեր վստահության քվեն խնդրելու, թույլ տալու, որ շարունակենք մեր աշխատանքը, իրականացնելու Երևան քաղաքի մեր հնգամյա զարգացման ծրագիրը»,-ասաց նա:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32