ARM | RUS |

ՀՔԾ-ն օբյեկտիվությունից հեռու է համարում 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ-ի զեկույցը

25.04.17 | 21:53

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խիստ կարևորում է հասարակական հարաբերությունների բոլոր հարթություններում օրինականության հաստատման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին արագ և համարժեք արձագանքելու, այդպիսով դրանք հետագայում կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող՝ օրենքով կարգավորված գործունեությունը:

Այս մասին նշված է ՀՀ ՀՔԾ՝ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցի վերաբերյալ արձագանքում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, արձագանքի մեջ նաև նշված է. «Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում, հրապարակումներում արված քննադատական եզրահանգումները (այդ թվում, ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին) ընդունվել և հետագա գործունեության արդյունավետության բարձրացման առումով վերլուծվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այն գիտակցումով, որ պաշտպանի գործունեության, նրա արտահայտած կարծիքների, հրապարակումների նպատակը երկրում օրինականության, իրավունքի գերակայության, անաչառ գնահատականներով հասարակական տարբեր խավերի համերաշխության, փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտի հաստատումն է, քանի որ միայն այս պարագայում է հնարավոր երաշխիքներ ապահովել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է» դրույթի կյանքի կոչման համար:

Այդուհանդերձ, ցավում ենք, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցը, առանձին վերլուծությունների, գնահատականների առումով, մեղմ ասած, հեռու է օբյեկտիվ համարվելուց: Զեկույցում տեղ են գտել կարծիքներ, եզրահանգումներ, փաստական հանգամանքների նկարագրություններ, որոնք ոչ միայն զուրկ են որևէ հիմքից, ոչ միայն թերի են և հիմնված ոչ համապարփակ, անկանխակալ տեղեկատվության վրա, այլ՝ հաճախ ընդամենը ենթադրություններ են, ինչի մասին մի քանի անգամ բառացիորեն նշվում է նաև հենց զեկույցի տեքստում (էջ 82, 83, 91 և այլն):

Հասարակական կյանքում տեղի ունեցած այնպիսի բարդ, վտանգավոր իրադարձություններին, ինչպիսին 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի զավթումն ու ոստիկանների, քաղաքացիների պատանդառումն էր, ինչպիսին դրանից հետո կատարված սպանություններն էին, գույքի հրկիզումները, զենք-զինամթերքի և առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակությունները, բազմաթիվ անձանց մարմնական վնասվածքներ պատճառելը, գնդի հարակից տարածքում զինյալների աջակիցների և նրանց օժանդակողների հրահրմամբ օրեր շարունակ հասարակական կարգի խախտումներն ու զանգվածային անկարգությունները, Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է հանցագործությունները խափանելուն և հասարակական կարգի վերականգնմանն ուղղված իրավապահ մարմինների գործողություններին գնահատականներ տալ հիմնականում հիմնվելով իր կամ աշխատակազմի դիտարկումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վրա: Այն դեպքում, երբ նույն զեկույցում պաշտպանն ինքը, միանգամայն իրավացիորեն, կասկածի տակ է դնում այդ լրատվամիջոցների օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը:

Պաշտպանն անտեսել է այն հանգամանքը, որ վերը նշված հանցագործությունների դեպքերի, իրադարձությունների, գործողությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացվող նախաքննությունն ավարտված չէ, օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերվող տվյալների, ապացույցների վերլուծությամբ դեռևս չեն տրվել զեկույցում հիշատակված բոլոր իրադարձությունների վերջնական իրավական գնահատականները:

Մասսայական անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների գործողությունների համարժեքության վերաբերյալ արտահերթ զեկույցում տեղ գտած սուբյեկտիվ ենթադրությունները ոչ միայն կարող են ապակողմնորոշել հասարակության լայն շրջանակներին, այլև բացասաբար ազդել հետագայում նախաքննության արդյունքներով կատարված իրավական գնահատականների նկատմամբ հասարակության առանձին հատվածների վստահության վրա:

Առավել անընդունելի է, երբ մի շարք դեպքերում Զեկույցում անտեսվել են, նույնիսկ ՊՊԾ գնդի զավթումից ժամեր անց զանգվածային լրատվության միջոցներով զինյալների հրապարակած՝ դեպքի վայրում հավաքվելու, բռնություններ կատարելու վերաբերյալ նրանց կոչերը, տեսագրություններն ու հայտարարությունները: Արդյունքում՝ Զեկույցում տեղ են գտել վաղաժամ եզրահանգումներ առաջին օրերի հավաքների խաղաղ նպատակների ու բնույթի, հետևաբար՝ իրավապահ մարմինների կտրուկ արձագանքի ոչ իրավաչափ լինելու մասին:

Զերծ մնալով մինչև նախաքննության ավարտը գնահատականներ տալուց և նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները քննության այս փուլում հրապարակելուց, այնուամենայնիվ, հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների գործունեությանը վերաբերող՝ Զեկույցում տեղ գտած մի քանի դիտարկումներին:

Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնալով նկարագրված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ նրանց ազգականների հանդիպումները, տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները սահմանափակելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումներին, եզրահանգել է, որ «մեծ է կամայական սահմանափակումների ռիսկը, որոնք … կարող են ունենալ ազատությունից զրկված անձին լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ…»:

Հարկ է նկատել, որ սահմանափակումներ կիրառելու քննիչի որոշումները թելադրված են եղել քրեական գործերի առանձնահատկություններով և, առաջին հերթին, միտված են եղել հնարավոր բռնության նոր դեպքերը կանխարգելելուն: Ընդ որում, այդ որոշումների գերակշիռ մասը կողմերը բողոքարկել են հսկողություն իրականացնող դատախազին, ապա առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ: Գրեթե բոլոր ատյաններում քննիչի որոշումները ճանաչվել են հիմնավոր և օրինական: Այս պարագայում Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները ոչ միայն կասկածի տակ են դնում վարույթն իրականացնող մ արմնի որոշումների հիմնավորվածությունը, ստվեր գցում արդարադատություն իրականացնող միակ մարմնի՝ դատարանի ակտերի վրա, այլև անհիմն, զգայական լինելու պատճառով բացասաբար են ազդում հենց Զեկույցի հանրային ընկալման վրա:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս «օրենսդրական նախաձեռնությամբ»` առաջարկելով քննություն իրականացնող մարմնին ընդհանրապես զրկել ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի կամ կալանավորվածի տեսակցությունը սահմանափակելու լիազորությունից: Որպես հիմնավորում, բերվում է այն փաստարկը, թե «Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հանգեցնում է չարաշահումների…»:

Նախ, ամբողջ զեկույցում այս առումով ենթադրաբար չարաշահում թույլ տալու գոնե մեկ դեպք նշված չէ, երկրորդ՝ այս առաջարկությունը դուրս է գալիս ոչ միայն արտահերթ հրապարակային զեկույցի առարկայի շրջանակներից, այլ իրավական համարժեքության, օրենսդրության սկզբունքների և արդյունավետ քննության ապահովման տրամաբանությունից:

Անդրադառնալով դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով նախաքննության ժամկետներին՝ քննությունն ավարտված չլինելը Մարդու իրավունքների պաշտպանը համարում է «անընդունելի», «…քանի որ դա ազդում է քննություն իրականացնող մարմինների նկատմամբ վստահության վրա, ինչպես նաև չի նպաստում հնարավոր խախտումներն ապագայում կանխարգելելուն»:

Առավել արտառոցն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, պատշաճ տեղեկատվություն չունենալով քրեական գործերով իրականացվող նախաքննության ամբողջական ծավալների, մի քանի հարյուրի հասնող վկաների, ավելի քան 245 տուժողների, 78 մեղադրյալների հարցաքննությունների, նրանց առնչվող բազմատեսակ քննչական և այլ դատավարական գործողությունների, բազմաթիվ փորձաքննությունների, զննությունների մասին, ըստ էության, խոսում է քննության ժամկետների ձգձգման մասին:

Այս առումով պատկերն ավելի խոսուն կլինի, եթե նկատի ունենանք, որ վերը նշված քրեական գործերին զուգահեռ ՀՀ հատուկ քննչական ծառայության 26 քննիչների վարույթում քննվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ այլ քրեական գործեր. միայն 2016 թվականի ընթացքում ծառայության փոքրաթիվ քննիչների վարույթում քննվել են 757 քրեական գործեր:

Սրանով հանդերձ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վստահեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, հնարավոր սեղմ ժամկետում ավարտելու է հիշյալ դեպքերի վերաբերյալ քննվող բոլոր քրեական գործերով իրականացվող նախաքննությունը, հանցանք կատարողների արարքներին տրվելու են օբյեկտիվ իրավական գնահատականներ՝ անկախ մինչ այդ և հետագայում տարբեր անձանց ու կառույցների կողմից տրվող զգայական, սուբյեկտիվ գնահատականներից»:


Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Երևանում առաջիկա 5 օրերին...

13:24

ՀՀ-ում մեկնարկում է հայ-ամերիկյան մեկշաբաթյա զորավարժությունը

ՀՀ-ում մեկնարկում է հայ-ամերիկյան մեկշաբաթյա...

13:13

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը որևէ առնչություն չունի իրական խաղաղության հետ. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը որևէ առնչություն չունի իրական խաղաղության...

13:02

Շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա. ԱՆ

Շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա....

12:44

Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է. «ՀայաՔվե»

Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է....

12:18

Ավինյանի հայրը դիմել է դատարան. Հրապարակl

Ավինյանի հայրը դիմել է դատարան. Հրապարակl

12:03

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու դիմումն ուղարկել են մասնակից պետություններին

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու դիմումն ուղարկել են մասնակից...

22:16

Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբալակությունը ճանաչեց ոչ իրավաչափ

Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբալակությունը ճանաչեց ոչ...

21:55

Ես վերահաստատեցի իմ լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի հարգմանը. Մակրոն

Ես վերահաստատեցի իմ լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային...

21:49

ՀՀԿ-ն խիստ մտահոգված է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով. ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ-ն խիստ մտահոգված է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով. ՀՀԿ...

21:38

Ջազը վերադառնում է՝ Էլվինա Մակարյանի ձայնով. նրա երբևէ չթողարկված ալբոմի շնորհանդեսը՝ վինիլային ձայներիզի տեսքով

Ջազը վերադառնում է՝ Էլվինա Մակարյանի ձայնով. նրա երբևէ չթողարկված ալբոմի շնորհանդեսը՝ վինիլային...

21:24

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներից

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն ԼՂ-ից բռնի...

17:16

Հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը

Հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի...

17:03

«Պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբեւէ նպաստավոր է»․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ

«Պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբեւէ նպաստավոր է»․ Փաշինյանը...

16:55

Նույնքան խաբուսիկ է այն պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Նույնքան խաբուսիկ է այն պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը. Դիվանագետների համահայկական...

14:33

Վահան Կոստանյանը կայցելի Իրան

Վահան Կոստանյանը կայցելի Իրան

14:16

Նուբարաշենի աղբավայրում հրդեհն ամբողջությամբ մարվել է

Նուբարաշենի աղբավայրում հրդեհն ամբողջությամբ մարվել...

13:55

Օգոստոսի 15-ին պետք է քննության առնվի Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հարցը

Օգոստոսի 15-ին պետք է քննության առնվի Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու...

13:45

Տուժել է 172, զոհվել՝ 9 մարդ, փրկվել՝ 15 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Տուժել է 172, զոհվել՝ 9 մարդ, փրկվել՝ 15 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

13:21

Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար

Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին...

12:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03