ARM | RUS |

Թրամփը տեղի տվեց թուրքական ճնշումներին՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը. Սասունյան

26.04.17 | 10:47

Ամեն տարի հայերն ու թուրքերը շունչները պահած սպասում են, որ տեսնեն՝ արդյոք Միացյալ Նահանգների նախագահն իր ամենամյա ապրիլ քսանչորսյա ուղերձում կօգտագործի ցեղասապանություն բառը հայերի զանգվածային ջարդերը նկարագրելու համար:

Սակայն նրանք կարծես թե մոռանում են, որ Միացյալ Նահանգները ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև դա արել է բազմիցս ամենաբարձր մակարդակներում. Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975 և 1984 թվականներին: Նույն բանը արել է նախագահ Ռեյգանը 1981 թ. ապրիլի 22-ին, իր նախագահական թիվ 4838 հռչակագրով: Եվ ամենակարևորը, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Արդարադատության միջազգային դատարան (Միջազգային դատարան) ներկայացրած իր զեկույցում 1951 թվականին:
Հետևաբար, այս բոլոր ճանաչումներից հետո, ինչպես ես բազմիցս նշել իմ խմբագրականներում, հայերն այլևս լրացուցիչ ճանաչման կարիք չունեն Միացյալ Նահանգների նախագահի կամ Կոնգրեսի կողմից:

Այս տարի շատերը հետաքրքրված էին՝ արդյոք Թրամփը ընդհանրապես հանդես կգա ուղերձով ապրիլի 24-ի կապակցությամբ և արդյոք կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը: Այն բանից հետո, երբ 84 կոնգրեսականներ համատեղ նամակով դիմեցին Թրամփին և Մայք Սարյանի նման անհատներ Կալիֆորնիայից, որոնք կապվեցին Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հորդորելով նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը ապրիլի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ, հրաժարվելով այն անվանել ցեղասպանություն:

Լավ լուրն այն է, որ հաշվի առնելով Թրամփի՝ հայկական հարցերին ծանոթ չլինելու և որևէ քարոզչական խոստում չտալու հանգամանքը, Թրամփի վարչակազմը ամբողջությամբ չանտեսեց Հայոց ցեղասպանության տարելիցը և այս հատուկ օրը նշեց հայտարարությամբ, ինչպես դա արել են նախորդ մի քանի նախագահները: Թրամփի հայտարարության մեջ նշված են Ցեղասպանության հիմնական փաստերը՝ հայերի զանգվածային ջարդերը ներկայացնելով որպես «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ և կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին կամ մահվան երթերին»:

Մինչ հայերը հիասթափված են, որ Թրամփը խուսափեց օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրը, թուրքերը ցնծալու ոչ մի պատճառ չունեն: Ընդհակառակը, նրանք պետք է ամաչեն, որ Միացյալ Նահանգների նախագահը իրենց նախնիներին մեղադրում է «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը» իրագործելու համար և հիշատակում է մեկ ու կես միլիոն հայերի ջարդը, որը թուրքական կառավարությունը ժխտում է մինչ օրս...

Այնուամենայնիվ, վատ լուրն այն է, որ Թրամփը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում որպես ցեղասպանություն: Թրամփի օգնականները պարզապես ընդօրինակել էին այն տեքստերը, որոնցով հանդես էին եկել Օբաման ութ տարի շարունակ և նրանից առաջ նախագահներ Բուշն ու Քլինթոնը, այդ թվում հիշատակելով «Մեծ եղեռն» եզրը, որը հայերից բացի, որ մեկը չի հասկանում, և ըստ միջազգային օրենքի՝ իրավական նշանակություն չունի ինչպես ցեղասպանություն եզրը կամ հայերենով հենց «ցեղասպանություն» բառը: «Մեծ եղեռնի» կիրառումը սոսկ խորամանկ հնարք է խուսափելու ցեղասպանություն բառից: Նախկինում ես այն դիրքրոշումն ունեի, որ եթե ԱՄՆ նախագահը չի կարող ճանաչել ցեղասպանությունը, ապա նա չպետք է վիրավորի հայ զոհերի հիշատակը և ամերիկահայերի ինտելեկտը, այն հիշատակելով որպես «ողբերգություն» և «վայրագություններ»: Երբ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերին հարցրեցինն Սպիտակ տան ապրիլ քսանչորսյա ուղերձում ցեղասպանություն եզրի բացակայության մասին, նա ցինիկաբար պատասխանեց, որ «դա համահունչ է այն լեզվին, որը կրկին ու կրկին կիրառվել է [նախկին նախագահների կողմից]»: Ապշեցուցիչ է, որ Թրամփը, որը միշտ հպարտանում է իր անկախ մտքերը բարձրաձայնելով և խստորեն քննադատում է նախորդ նախագահների թերությունները, հանկարծ իրեն հպարտ է զգում Հայոց ցեղասպանության մասին նրանց անընդունելի գրաքննությանը հետևելու համար... Թրամփը զայրացրել է բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում, երբ այս ամսվա սկզբին Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո զանգահարել և շնորհավորել է Էրդողանին կեղծված ընտրության առիթով, որն ընդլայնել է Էրդողանի բռնատիրական լիազորությունները... Թրամփը նախատեսում է ընդունել Էրդողանին Սպիտակ տանը այս տարվա մայիսին...

Ես լիովին համաձայն եմ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի արձագանքների հետ Թրամփի հայտարարության վերաբերյալ: Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է. «Նախագահ Թրամփը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և հիշատակելու ամերիկյան քաղաքականության փոխարեն ընտրել է Անկարայի`«բերանը փակելու» քաղաքականությունը: Չկարողանալով պատշաճ կերպով հարգել զոհերի հիշատակն ապրիլի 24-ին՝ Թրամփը փաստորեն ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը հանձնեց Ռեջեփ Էրդողանի ձեռքը՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի, որը հրապարակավ ոլորում է ԱՄՆ նախագահների ձեռքերը` ստիպելով լռել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ու Թուրքիայի մյուս քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին»: Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է. «Նախագահի ուղերձը չկարողացավ կանգնել հանուն մարդու իրավունքների պաշտպանության, այն հակասում է ամերիկյան արժեքներին և ներկայացնում է միևնույն անձնատվությունը թուրքական ավտորիտարիզմի առջև, որը կարժենա շատ ավելի մարդկային կյանքեր»:

Ամերիկայի հայ համայնքի վաղեմի աջակից, կոնգրեսական Ադամ Շիֆը, ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Թրամփի ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրի բացակայությունը. «Այսօր մենք հերթական հիասթափությունն ունեցանք ևս մեկ նախագահից, որը հրաժարվեց 1915-1923 թթ. մեկ ու կես միլիոն հայերի սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, ինչպիսին, որ այն կա: Նախագահ Թրամփը միացավ հանրապետական և դեմոկրատ այն նախագահների երկար ցանկին, որոնք չէին ցանկանում առճակատման գնալ Թուրքիայի հետ, և հրաժարվելով դա անելուց, նա կրկին ԱՄՆ-ը դարձրեց ժխտողական արշավի մաս: Ի՞նչ բարոյական իրավունքով կարող ենք խոսել ԻԼԻՀ-ի ցեղասպանական արշավի մասին ընդդեմ կրոնական փոքրամասնությունների Սիրայում և Իրաքում, եթե չենք ցանկանում դատապարտել անցյալ դարի առաջին ցեղասպանությունը: Եթե նախագահը չի բարձրաձայնում, ապա դա պետք է անի Կոնգրեսը, և ես միանում եմ իմ գործընկերներին՝ հանրապետականներին ու դեմոկրատներին՝ կոչ անելով Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը»:

Կոնգրեսական Շիֆի հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ, ամերիկահայ համայնքը կարիք չունի Ներկայացուցիչների պալատի ևս մեկ բանաձևի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ 1975 և 1984 թվականներին արդեն իսկ ընդունված երկու բանաձևերի կողքին: Հայ ժողովրդի միակ պահանջը արդարությունն է՝ իր վիթխարի կորուստների հատուցումը, բռնագրավված մասնավոր և համայնքային ունեցվածքի վերադարձը և բռնազավթած հայկական տարածքների ազատագրումը: Ահա թե ինչ պետք է պահանջի Ներկայացուցիչների պալատի հաջորդ բանաձևը, և ոչ թե ցեղասպանության ճանաչումը:

Վերջապես, ես շատ ուրախ եմ, որ «Վիկիլիքսը» ապրիլի 24-ին իր թվիթերյան էջի 4.6 միլիոն հետևորդների ուշադրությանն էր ներկայացրել իմ նախորդ հոդվածներից մեկը՝ անցյալ տարվա նախագահական ընտրություններից առաջ Հիլարի Քլինթոնի կողմից իր քարոզչության գլխավոր օգնականների՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ հանդես գալու առաջարկը մերժելու մասին:

Տեսնել լրահոսը

Թրամփը տեղի տվեց թուրքական ճնշումներին՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ամեն տարի հայերն ու թուրքերը շունչները պահած սպասում են, որ տեսնեն՝ արդյոք Միացյալ Նահանգների նախագահն իր ամենամյա ապրիլ քսանչորսյա ուղերձում կօգտագործի ցեղասապանություն բառը հայերի զանգվածային ջարդերը նկարագրելու համար:

Սակայն նրանք կարծես թե մոռանում են, որ Միացյալ Նահանգները ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլեւ դա արել է բազմիցս ամենաբարձր մակարդակներում. Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975 եւ 1984 թվականներին: Նույն բանը արել է նախագահ Ռեյգանը 1981 թ. ապրիլի 22-ին, իր նախագահական թիվ 4838 հռչակագրով: Եվ ամենակարեւորը, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Արդարադատության միջազգային դատարան (Միջազգային դատարան) ներկայացրած իր զեկույցում 1951 թվականին:

Հետեւաբար, այս բոլոր ճանաչումներից հետո, ինչպես ես բազմիցս նշել իմ խմբագրականներում, հայերն այլեւս լրացուցիչ ճանաչման կարիք չունեն Միացյալ Նահանգների նախագահի կամ Կոնգրեսի կողմից:

Այս տարի շատերը հետաքրքրված էին՝ արդյոք Թրամփը ընդհանրապես հանդես կգա ուղերձով ապրիլի 24-ի կապակցությամբ եւ արդյոք կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը: Այն բանից հետո, երբ 84 կոնգրեսականներ համատեղ նամակով դիմեցին Թրամփին եւ Մայք Սարյանի նման անհատներ Կալիֆորնիայից, որոնք կապվեցին Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հորդորելով նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը ապրիլի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ, հրաժարվելով այն անվանել ցեղասպանություն:

Լավ լուրն այն է, որ հաշվի առնելով Թրամփի՝ հայկական հարցերին ծանոթ չլինելու եւ որեւէ քարոզչական խոստում չտալու հանգամանքը, Թրամփի վարչակազմը ամբողջությամբ չանտեսեց Հայոց ցեղասպանության տարելիցը եւ այս հատուկ օրը նշեց հայտարարությամբ, ինչպես դա արել են նախորդ մի քանի նախագահները: Թրամփի հայտարարության մեջ նշված են Ցեղասպանության հիմնական փաստերը՝ հայերի զանգվածային ջարդերը ներկայացնելով որպես «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ եւ կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին կամ մահվան երթերին»:

Մինչ հայերը հիասթափված են, որ Թրամփը խուսափեց օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրը, թուրքերը ցնծալու ոչ մի պատճառ չունեն: Ընդհակառակը, նրանք պետք է ամաչեն, որ Միացյալ Նահանգների նախագահը իրենց նախնիներին մեղադրում է «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը» իրագործելու համար եւ հիշատակում է մեկ ու կես միլիոն հայերի ջարդը, որը թուրքական կառավարությունը ժխտում է մինչ օրս…

Այնուամենայնիվ, վատ լուրն այն է, որ Թրամփը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում որպես ցեղասպանություն: Թրամփի օգնականները պարզապես ընդօրինակել էին այն տեքստերը, որոնցով հանդես էին եկել Օբաման ութ տարի շարունակ եւ նրանից առաջ նախագահներ Բուշն ու Քլինթոնը, այդ թվում հիշատակելով «Մեծ եղեռն» եզրը, որը հայերից բացի, որ մեկը չի հասկանում, եւ ըստ միջազգային օրենքի՝ իրավական նշանակություն չունի ինչպես ցեղասպանություն եզրը կամ հայերենով հենց «ցեղասպանություն» բառը: «Մեծ եղեռնի» կիրառումը սոսկ խորամանկ հնարք է խուսափելու ցեղասպանություն բառից: Նախկինում ես այն դիրքրոշումն ունեի, որ եթե ԱՄՆ նախագահը չի կարող ճանաչել ցեղասպանությունը, ապա նա չպետք է վիրավորի հայ զոհերի հիշատակը եւ ամերիկահայերի ինտելեկտը, այն հիշատակելով որպես «ողբերգություն» եւ «վայրագություններ»: Երբ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերին հարցրեցինն Սպիտակ տան ապրիլ քսանչորսյա ուղերձում ցեղասպանություն եզրի բացակայության մասին, նա ցինիկաբար պատասխանեց, որ «դա համահունչ է այն լեզվին, որը կրկին ու կրկին կիրառվել է [նախկին նախագահների կողմից]»: Ապշեցուցիչ է, որ Թրամփը, որը միշտ հպարտանում է իր անկախ մտքերը բարձրաձայնելով եւ խստորեն քննադատում է նախորդ նախագահների թերությունները, հանկարծ իրեն հպարտ է զգում Հայոց ցեղասպանության մասին նրանց անընդունելի գրաքննությանը հետեւելու համար… Թրամփը զայրացրել է բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում, երբ այս ամսվա սկզբին Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո զանգահարել եւ շնորհավորել է Էրդողանին կեղծված ընտրության առիթով, որն ընդլայնել է Էրդողանի բռնատիրական լիազորությունները… Թրամփը նախատեսում է ընդունել Էրդողանին Սպիտակ տանը այս տարվա մայիսին…

Ես լիովին համաձայն եմ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի արձագանքների հետ Թրամփի հայտարարության վերաբերյալ: Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է. «Նախագահ Թրամփը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու եւ հիշատակելու ամերիկյան քաղաքականության փոխարեն ընտրել է Անկարայի`«բերանը փակելու» քաղաքականությունը: Չկարողանալով պատշաճ կերպով հարգել զոհերի հիշատակն ապրիլի 24-ին՝ Թրամփը փաստորեն ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը հանձնեց Ռեջեփ Էրդողանի ձեռքը՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի, որը հրապարակավ ոլորում է ԱՄՆ նախագահների ձեռքերը` ստիպելով լռել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ու Թուրքիայի մյուս քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին»: Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է. «Նախագահի ուղերձը չկարողացավ կանգնել հանուն մարդու իրավունքների պաշտպանության, այն հակասում է ամերիկյան արժեքներին եւ ներկայացնում է միեւնույն անձնատվությունը թուրքական ավտորիտարիզմի առջեւ, որը կարժենա շատ ավելի մարդկային կյանքեր»:

Ամերիկայի հայ համայնքի վաղեմի աջակից, կոնգրեսական Ադամ Շիֆը, եւս հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Թրամփի ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրի բացակայությունը. «Այսօր մենք հերթական հիասթափությունն ունեցանք եւս մեկ նախագահից, որը հրաժարվեց 1915-1923 թթ. մեկ ու կես միլիոն հայերի սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, ինչպիսին, որ այն կա: Նախագահ Թրամփը միացավ հանրապետական եւ դեմոկրատ այն նախագահների երկար ցանկին, որոնք չէին ցանկանում առճակատման գնալ Թուրքիայի հետ, եւ հրաժարվելով դա անելուց, նա կրկին ԱՄՆ-ը դարձրեց ժխտողական արշավի մաս: Ի՞նչ բարոյական իրավունքով կարող ենք խոսել ԻԼԻՀ-ի ցեղասպանական արշավի մասին ընդդեմ կրոնական փոքրամասնությունների Սիրայում եւ Իրաքում, եթե չենք ցանկանում դատապարտել անցյալ դարի առաջին ցեղասպանությունը: Եթե նախագահը չի բարձրաձայնում, ապա դա պետք է անի Կոնգրեսը, եւ ես միանում եմ իմ գործընկերներին՝ հանրապետականներին ու դեմոկրատներին՝ կոչ անելով Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը»:

Կոնգրեսական Շիֆի հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ, ամերիկահայ համայնքը կարիք չունի Ներկայացուցիչների պալատի եւս մեկ բանաձեւի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ 1975 եւ 1984 թվականներին արդեն իսկ ընդունված երկու բանաձեւերի կողքին: Հայ ժողովրդի միակ պահանջը արդարությունն է՝ իր վիթխարի կորուստների հատուցումը, բռնագրավված մասնավոր եւ համայնքային ունեցվածքի վերադարձը եւ բռնազավթած հայկական տարածքների ազատագրումը: Ահա թե ինչ պետք է պահանջի Ներկայացուցիչների պալատի հաջորդ բանաձեւը, եւ ոչ թե ցեղասպանության ճանաչումը:

Վերջապես, ես շատ ուրախ եմ, որ «Վիկիլիքսը» ապրիլի 24-ին իր թվիթերյան էջի 4.6 միլիոն հետեւորդների ուշադրությանն էր ներկայացրել իմ նախորդ հոդվածներից մեկը՝ անցյալ տարվա նախագահական ընտրություններից առաջ Հիլարի Քլինթոնի կողմից իր քարոզչության գլխավոր օգնականների՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ հանդես գալու առաջարկը մերժելու մասին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական...

18:48

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի մոտ

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի...

15:58

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ. Դանիելյան

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ...

15:45

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական...

15:23

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4...

15:09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ...

13:44

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը

Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին...

13:19

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և հնդկաձավար

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և...

12:58

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի...

12:40

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն Սիմոնյան

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում. Ալեն...

12:31

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ. Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ....

12:03

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Տիգրան Աբրահամյան

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը,...

11:45

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր Զաքարիան

Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր...

11:28

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման ուղղությունները

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման...

11:04

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական որոշումների մասին էլ երևի դեռ հիշում եք. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական...

10:45

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 2-ին

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի...

10:27

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել հոսպիտալ

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել...

10:05

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

09:35

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

09:04

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

12:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44