ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է տեղեկությունը, թե «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից:
«Բայց ո՞վ ա նման բան ասում, ո՞վ ա էդ թեման գցել։ Պարապ են մնում, մի օր մեռցնում են, մի օր թաղում են, մի օր ավարիա են տալիս, ով ինչ ուզում՝ գրում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե խոսք է գնում, որ նոր աշխատատեղեր է պատրաստվում բացել, գուցե այդ հաստիքնե՞րն են միայն Մալաթիայի բնակիչների համար, Ալեքսանյանը պատասխանեց. «Մեզ մոտ նման բան չկա, մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար է սաղ տեղերը... Նման բան չկա՝ մեր համայնքից պետք է աշխատեն կամ համայնքից չպետք է աշխատեն, մեզ համար ի՞նչ տարբերություն, մեր ժողովուրդը չե՞ն»:
Սամվել Ալեքսանյանը պնդեց, որ եթե ազատ աշխատատեղ լինի, յուրաքանչյուր ոք կարող է դիմել:
«Հիմա էդ թազա աշխատատեղերը կբացենք, էդ սաղի համար է։ Երեք ամսից էլի մի 1000 հոգու կընդունենք»,-ասաց նա, բայց դեռևս չմանրամասնեց, թե որ ոլորտներում է պատրաստվում աշխատատեղեր ստեղծել:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնել էր, որ Սամվել Ալեքսանյանի որոշմամբ՝ «Սիթիներում» աշխատանքի կանցնեն բացառապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները։
Ըստ թերթի՝ այդպիսով Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար:
tert.am
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47