ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը՝ նշելով, որ դա ևս մեկ քայլ է ցեղասպանությունների միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Էդուարդ Շարմազանովն առանձնակի կարևորել է բանաձևի հեղինակ Ռոբին Բյոհնիշի ներդրումը փաստաթղթի ընդունման հարցում և իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ նշելով. «Այդ քայլով Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը: Ձեր այդ որոշումը ևս մեկ քայլ էր դեպի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ»:
Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ հավելելով, որ Թուրքիան մինչ օրս չի փոխել իր ձեռագիրը. շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը և չի ցանկանում առերեսվել իր պատմության հետ:
«Ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի և այն ճանաչելու ու դատապարտելու շնորհիվ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը»,-փաստել է ԱԺ փոխնախագահը:
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47