Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչության կազմակերպմամբ Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 23-ին մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին: Արարողությունից հետո դասախոսությամբ հանդես եկավ Շվեյցարիա-Հայաստան ընկերության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ապրիլի 23-ին Դոհայում անցկացվեց հիշատակման երեկո ՀՀ դեսպան Ղարիբջանյանի և Կատարի ազգային վարչության նորընտիր անդամների մասնակցությամբ:
Ապրիլի 24-ին Աբու Դաբիի Ազգային Վարչության կազմակերպմամբ և Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ Ս. Նահատակաց եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված սուրբ պատարագ:
Միջոցառմանը ներկա էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և բազմաթիվ հյուրեր:
1915թ. Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերին նվիրված բարեխոսության կարգին հաջորդեց մոմավառություն և ծաղիկների զետեղում եկեղեցու բակում գտնվող հուշարձան-խաչքարի առջև: Այնուհետև Սուրեն Կոժակյան սրահում տեղի ունեցած միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը և Քուվեյթի Ազգային ճեմարանի տնօրեն Ներսես Սարգիսյանը:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44