Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հորդորել Է երկրի կառավարության անդամներին՝ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին լե Պենն ամենացածր արդյունքն ունեննա: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 23-ին. դրա արդյունքներով՝ պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարը շարունակել են «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը (24,01 տոկոս) եւ Ազգային ճակատ»
կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը (21,30 տոկոս): Երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: «Հանրապետության նախագահը բոլոր նախարարներին խնդրեց լիակատար մասնակցություն ցուցաբերել երկրորդ փուլի ընտրարշավին եւ այնպես անել, որ Մարին լե Պենը հնարավոր արդյունքներից ամենացածրն ստանա»,-ասել է լե Ֆոլը՝ ամփոփելով Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախարարների կաբինետի նիստի արդյունքները:
Նա նշել է, որ Մակրոնը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտանի, սակայն հարցն այն Է՝ հատկապես ինչ «հաշվով»: «Էմանուել Մակրոնի հաղթանակը հավանական է, ես արդեն այդ մասին ասել եմ, խնդիրն «Ազգային ճակատի» արդյունքն է, որը կախված կլինի բոլոր ուժերի կենտրոնացումից: Լե Պենը ձայների 30-35 տոկոսը կստանա կամ 40 տոկոսը, դա նույն բանը չԷ»,-հայտարարել է լե Ֆոլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44