«Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում այսօր իրականացնում են երթ, որը մեկնարկել է Երևանի Ազատության հրապարակից։
Ավագանու թեկնածուները մայրաքաղաքի բնակիչներին հորդորում են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց քվեն տալ «Երկիր ծիրանիին»:
«Ինքնասիրությունը դեռ չի մեռել ձեր մեջ և դուք, հանուն ինքնասիրության, այս իշխանություններից ձերբազատվելու համար ձեր ձայնը կտաք Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին», -բարձրախոսով դիմելով բնակիչներին նշում են երթի մասնակիցները:
Հասնելով Ֆրանսիայի հրապարակ՝ ավագանու թեկնածուները մոտեցան փողոցում նվագող երաժիշտներին, նրանց 1000 դրամ վճարեցին, որից հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարեց.
«Մեր աղջիկների համար կնվագեն «Երևանի սիրուն աղջիկը»,-շեշտեց նա: Կատարումը լսելուց հետո ավագանու թեկնածուները շարունակեցին երթը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Երևանի բնակիչների ապրուստը դժվար է, Երևանի քաղաքացիների մեծ մասը չունի աշխատանք, նրանց կենցաղը դժվար է կազմակերպվում:
«Երևանը վաղուց այլևս դրախտային քաղաքը չէ, և չնայած նրան, որ մեր երազանքն արևն է, մեր սիրտն է, մեր ոգին է, ըստ էության, մարդիկ Երևանում իրենց պատկերացնում են իբրև դժոխքում։ Առաջինը պետք է մաքրել Երևանը , իրականացնել հսկայածավալ մաքրություն՝ մաքրել անարդարությունից, մաքրել կոռուպցիայից , ապօրինություններից»,-շեշտեց նա:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32