4 տարի առաջ մենք մեր թիմով հանդես եկանք «Ավելի լավ Երևան» ծրագրով: Մենք մեր թիմով շատ աշխատեցինք, իրականացրեցինք դրանք, բայց դա չի նշանակում, որ Երևանում անելիքներ չկան. այս մասին Աջափնյակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը:
«Մեր թիմն այս 4 տարիների ընթացքում՝ շփվելով բնակիչների հետ, լսելով խորհուրդները, բարձրացված բոլոր հարցերը, նախատեսեց հաջորդ 5 տարիների ծրագիրը, այն զարգացման ծրագիրը, որը տանում է Երևանի զարգացումը: Վստահ եղեք, որ մենք մեր փորձառու թիմով կարող ենք դա իրականացնել, այն թիմով, որը օր ու գիշեր ծառայել է երևանցուն»,- ասաց Տ. Մարգարյանը:
Ըստ նրա՝ խնդիր է բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանումը և իրենց թիմն այս առնչությամբ նախատեսում է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի շքամուտքերի, վերելակների, տանիքների, նկուղների վերանորոգումն ավելի հեշտ դառնա:
Անելիքներ կան նաև տրանսպորտի ոլորտում, որոնք Տարոն Մարգարյանի համոզմամբ, բարեփոխվելու են:
«Մենք կարող ենք միասին կյանքի կոչել այս բոլոր ծրագրերը՝ փոխադարձ վստահությամբ, ձեր օգնությամբ, ձեր խորհուրդներով՝ հանուն մեր ապագայի: Մենք կարող ենք մեր մեծ տունը միասին կառուցել, փորձառու թիմի հետ կառուցել: Մեր թիմը եկել է ծառայելու, գլուխը կախ աշխատելու՝ հանուն երևանցու, հանուն ձեզ, ժողովուրդ ջան»,- շեշտեց Տարոն Մարգարյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55