Ես վստահ եմ, որ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ խնդիրների մասին կխոսեր, բազում ապացույցներով և կպահանջեր, որ Տարոն Մարգարյանը դրանց պատասխանը տար՝ քանդված փողոցներ, աղբահանություն, անվորալ ասֆալտ և այլն:
Ես նաև վստահ եմ, որ Տարոն Մարգարյանը այդ բոլոր հարցերին թղթաբանությամբ իդեալական կպատասխաներ: Կբացատրեր քանդված փողոցի խնդիրը, կպարզվեր, որ ասֆալտի համար մարդիկ պատասխանատվության են ենթարկվել, ցույց կտար, որ կատարվում է աղբահանությունը և այլն:
Ամենահետաքրքիրը այն է, որ ես վստահ եմ, որ Տարոն Մարգարյանը անգամ Երևանում գրանցված մարդկանց թվի կեսից ավելի քանակով Երևանի քաղաքացի կարող էր բերել այդ բանավեճին և նրանք բոլորը մեկ մարդու պես կփաստեին, որ Մարգարյանը իդեալական քաղաքապետ է:
Բանավեճի այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պատրաստ կլինե՞ր ընդունել այդ ամենը: Եթե այո, ապա Մարգարյանին բանավեճի հրավիրելը անիմաստ է, քանի որ հենց այդպես էր ընդանալու բանավեճը: Եթե ոչ, ապա Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս եղավ, որ ընդունեց ԱԺ ընտրությունների տվյալները, պատճառաբանելով մոտավորապես այսպես՝ այո, փող բաժանել և իշխանական լծակների օգտագործում եղել է, բայց մարդիկ իրենց կամքով ընտրել են: Ի՞նչ տարբերություն մարդիկ իրենց կամքով ՀՀԿ են ընտրում, թե Տարոն Մարգարյան: Երկու դեպքում էլ Փաշինյանի ասած՝ իրենց կամքով է:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01