Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Երևանը կիրթ է գործում, Ադրբեջանը հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած օրակարգից՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում, իսկ Հայաստանը չի ընդունում բացառապես ադրբեջանական օրակարգը։ Հայկական կողմի մոտեցումն արդարացված է, քանի որ հայկական կողմը շարժվում է եռանախագահների օրակարգին համահունչ։ Այնուամենայնիվ, չնայած այս հանդիպման մասին տեղեկատվությանը, իրավիճակը փակուղային է, ամենայն հավանականությամբ, նախագահական գագաթաժողով չի լինի այս հանդիպումից հետո։
Եթե անցկացվի ծրագրված նախարարական հանդիպումը, նախարարները կխոսեն ինչ-ինչ հարցերի շուրջ և կբաժանվեն՝ առանց հետևանքների, քանի որ լուրջ, հստակ պայմանավորվածությունների համար հիմքեր չկան»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման հնարավոր արդյունքներին։
Նրա որակմամբ՝ նախարարները կոնյակ կխմեն, նարդի կխաղան, ինչ-որ բան կխոսեն, եղանակը կքննարկեն, բայց ոչ ավելին։
Հարավային Կովկասով զբաղվող Օքսֆորդի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը ևս մեծ հույսեր չի կապում երկու օրից սպասվող նախարարական այս հանդիպման հետ, թեև, նրա խոսքով, հանդիպումը երկար ծրագրված և սպասված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից, ինչի ապացույցն էր Երևանում Ռիչարդ Հոգլանդի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա նշեց, թե այս հանդիպման ընթացքում կնախապատրաստվի բարձր մակարդակի հանդիպում»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
09:36
09:27
09:14
09:02
22:39
22:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14