Ապրիլի 27-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարարությունում մեկնարկել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանք:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Այն իրականացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) պահանջներին համապատասխան և նպատակ ունի բարձրացնել ՀՀ ԱԻՆ միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմերի (ՔՈՓ) պատրաստվածության մակարդակը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հայտարարել է ԱԻՆ անձնակազմի ուսումնական հավաք, և վաղ առավոտյան ԱԻ նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին ներկա են եղել ՓԾ ղեկավար կազմը և այլ առնչվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Ըստ ուսումնավարժության սցենարի` հարևան երկրներից մեկում գրանցվել է 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի «ուժգնությունն» էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Նախնական տվյալներով` կան բազմաթիվ «զոհեր ու վիրավորներ»: Երկրաշարժից «տուժած» երկրի կառավարությունը մարդասիրական օգնության հայտով դիմել է միջազգային հանրությանը: ՀՀ ԱԻ նախարարը որոշում է կայացրել արձագանքել տեղի ունեցած «աղետին» և հանձնարարել է կազմակերպել ՀՀ ԱԻՆ փրկարարական ջոկատների մեկնումը «տուժած» երկիր:
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարար Դ.Տոնոյանին զեկուցել են ստեղծված իրավիճակի մասին: Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ. 6-ժամվա ընթացքում միջազգային առաքելության թիմերը բերել պատրաստության` մեկնելու «տուժած» երկիր, ՀՀ ԱԳՆ և միջազգային կառույցների միջոցով պարբերաբար ճշտել «աղետի» գոտու, ինչպես նաև տվյալ երկրում քաղաքական իրավիճակը, ապահովել փոխգործակցություն արձագանքման գործընթացում ներգրավված այլ գերատեսչությունների հետ, իրականացնել «աղետի» գոտու և տարածաշրջանի սեյսմիկ վիճակի մշտադիտարկում:
ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանձնարարել է նաև պարբերաբար զեկուցել վարժանքի ընթացքի և կատարած աշխատանքների մասին: Հանրային իրազեկման անհրաժեշտությունից ելնելով` վարժանքի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար տրամադրվելու է նաև զանգվածային լրատվամիջոցներին:
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47