ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց անտառների կառավարման և ապօրինի անտառահատումների վերաբերյալ:
«Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրաձայնվում անտառների կառավարման և ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրն առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով:
Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: Կարևորում եմ գիտական և տեխնիկական նորագույն միջոցերի կիրառումը և կառավարման մարմինների փոխկապակցված և հետևողական աշխատանքը:
Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար: Եվ այս իսկ պատճառով հանձնարարում եմ գյուղատնտեսության նախարարին՝ 2 ամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը, կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկությունների և գործողությունների ծրագիր:
Երկրորդը՝ ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների, և տեխնոլոգիաների ներգրավման գործողությունների ծրագիր: Երրորդը՝ սերտ համագործակցելով բնապահպանական պետական տեսչության և իրավապահ համակարգի մարմինների հետ՝ մշակել և իրականացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին վարչապետը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում բնապահպանական հասարակական կազմակերպություների և անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների խնդիրները, քննարկել, վերլուծել և հաշվետվություն ներկայացնել:
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47