Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Мнение» հեռուստածրագրում խոսել է ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների և սահմանափակումների վերացման, տնտեսության թվայնացման, միության երկրների օրենսդրությունների սինքրոնացման և ինտեգրման խորացման վերաբերյալ պլանների մասին:
Տիգրան Սարգսյանը խոսել է երկրների միջև հիմնական անհամաձայնությունների պատճառ հանդիսացող խոչընդոտների առկայության մասին, որոնք վերացնելու ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում: Տնտեսական հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ապրանքների ազատ տեղաշարժին վերաբերող պատկերը և հայտնաբերել առկա խոչընդոտները, որոնք սահմանափակում են ապրանքների ազատ տեղաշարժը:
«Դա մեզ համար կարևոր նախադեպ է, որովհետև մենք, այդպիսով, մեր աշխատանքը բաց ենք դարձնում, թափանցիկ, մեզ կարող են վերահսկել տնտեսվարող անձինք, որոնք մեզ դիմում են իրենց բողոքներով: Եթե նրանք տեսնում են, որ չեն կարողանում, օրինակ, ազատորեն վաճառել իրենց ապրանքն ընդհանուր շուկայում, նրանք դիմում են մեզ, որտեղ հստակորեն նկարագրում են խոչընդոտները, սահմանափակումները, որոնք հայտնաբերել են: Եվ դա դառնում է քննարկման առարկա»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նշել է, որ հայտարարված 60 խոչընդոտներից բացի՝ կան ապրանքների ազատ տեղաշարժի շատ այլ խոչընդոտներ, որոնց շուրջ, սակայն, փոխհամաձայնություն դեռ ձեռք չի բերվել միության անդամ երկրների միջև:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ անդամ պետությունները նախագահների մակարդակով առաջնահերթ ուղղություն են այսօր հռչակել ինտեգրման խորացումը:
«Մենք պետք է այսօր առաջնահերթ ուղղություն համարենք ինտեգրման խորացումը, որովհետև մեր գրավչությունը կրկնակի մեծ կլինի, եթե մենք վերացնենք մեր խոչընդոտները, եթե մենք իրականացնենք ոլորտների թվային փոխակերպումը, եթե մենք ստեղծենք ընդհանուր շուկաներ, և այդ ամենն աշխատի։ Ակնհայտ է, որ նման տարածքում հայտնվել ցանկացողները շատ ավելին կլինեն: Այդ պատճառով դա առաջնահերթ ուղղություն է»,- ասել է նա:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նշել է, որ Իրանի հետ տարվող բանակցություններում միության կողմը ցանկանում է պաշտպանել արտադրողների շահերը, ինչի պատճառով էլ բանակցային գործընթացը ձգձգվում է:
«Իհարկե, մենք բանակցություններ ենք վարում նաև Իրանի հետ, և այդ բանակցային գործընթացում մենք ցանկանում ենք պաշտպանել մեր արտադրողների շահերը, և այդ պատճառով այդ բանակցային գործընթացը փոքր-ինչ ձգձգվում է, բայց մենք պարբերաբար հաշվետվություններ ենք ներկայացնում միջկառավարական խորհրդին, վարչապետներին և մեր երկրների նախագահներին և կոնկրետ բարձրաձայնում այն խնդիրները, որոնք գոյություն ունեն այդ բանակցային գործընթացում»,- ասել է նա:
Տիգրան Սարգսյանը հավելել է, որ նախագահները յոթ երկիր են ընտրել որպես առաջնահերթ երկրներ ինտենսիվ բանակցությունների համար, և Իրանը դրանցից մեկն է:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02